Design a site like this with WordPress.com
Get started

ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԿԻՆԵՏԻԿ-ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ։ ՄՈԼԵԿՈՒՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ, ԹՎԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ։ ՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿ։ ԱՎՈԳԱԴՐՈՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ։ ԲՐՈՈՒՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ԴՐԱ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ԴԻՖՈՒԶԻԱ։ԴԻՖՈՒԶԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԻՑ։

Ձևակերպել մոլեկուլային կինետիկ-տեսության հիմնական դրույթները։

Նյութը կազմված է ատոմներից և մոլեկուլներից

Ի՞նչ է ջերմային շարժումը

Ջերմային շարժումը միկրոմասնիկների պատահական, քաոսային շարժումն է, ինչպիսիք են ատոմները, մոլեկուլները և այլն:

Ի՞նչ կարգի մեծություններ են մոլեկուլների (ատոմների) չափերը և զանգվածները

Հաստատուն մեծություններ են

Ի՞նչ է զանգվածի  ատոմային միավորը (1զ․ա․մ)

C ատոմի զանգվածի 1/12 մասն է։

Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Ի՞նչ է նյութի քանակը և ինչ միավորով է այն արտահայտվում

Ֆիզիկական մեծություն , որը ցույց է տալիս նյութում պարունակվող միանման կառուցվածքյին մասնիկների քանակը։ Արտահայտվում է մոլ միավորով

Ի՞նչ է մոլային զանգվածը։

(M )մոլային զանգվածը քիմիական միացության զանգվածն է՝ բաժանված նրա նյութի քանակի վրա՝ չափված մոլերով։

Ինչպե՞ս է որոշվում m զանգվածով մարմնի նյութի քանակը։

n=m/M

Ո՞ր երևույթն են անվանում դիֆուզիա։

Դիֆուզիան զանգվածի փոխանցման երևույթ է, որի պատճառով ժամանակի ընթացքում քիմիական մասնիկների բաշխումը տարածության մեջ ավելի միատեսակ է դառնում:

(Diffusion is a mass transfer phenomenon that causes the distribution of a chemical species to become more uniform in space as time passes.)

Ինչպե՞ս է դիֆուզիայի արագությունը կախված ջերմաստիճանից։

Ավելի բարձր ջերմաստիճանները մեծացնում են էներգիան և մոլեկուլների շարժումը՝ մեծացնելով դիֆուզիայի արագությունը։ Ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մոլեկուլների էներգիան՝ նվազեցնելով դիֆուզիայի արագությունը։

Արդյոք հնարավո՞ր է դիֆուզիան գազերի և հեղուկների, գազերի և պինդ մարմինների, հեղուկների և պինդ մարմինների միջև։

Հեղուկ և պինդ մարմինների միջև միայն

Ո՞ր շարժումն են անվանում բրոունյան շարժում։

Բրոունյան շարժումը հեղուկի մեջ մասնիկների պատահական, անվերահսկելի շարժումն է, երբ դրանք անընդհատ բախվում են այլ մոլեկուլների հետ:

Ինչպե՞ս է բրոունյան մասնիկի շարժման ուժգնությունը կախված միջավայրի ջերմաստիճանից։

Ջերմաստիճանի բարձացման զուգընթաց բրոունյան շարժումն ուժգնանում է, բրոունյան մասնիկի` հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է ավելի ու ավելի խճճված և անկանոն:

Ինչո՞վ են պայմանավորված միջմոլեկուլային փոխազդեցության ուժերը։

Միջմոլեկուլային ձգողության և վանողության ուժերից։

Բացատրել սոսնձման երևույթը։

Ինչով են տարբերվում մոլեկուլների ջերմային շարժումները գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։

Ինչ տարբերություններ կան  բյուրեղային  և ամորֆ պինդ մարմինների միջև։

Ինչպե՞ս է բացատրվում հեղուկների հոսելիությունը։

Անոթում պարունակվում է 3 մոլ հելիում։ Հելիումի քանի՞  մոլեկուլ կա անոթում։

Անոթում պարունակվում է 4 գ ջրածին։ Ջրածնի  քանի՞  մոլեկուլ կա անոթում։

Քանի՞ մոլեկուլ է պարունակվում ջրի գոլորշու 9 գ-ում։

20 սմ 2  մակերեսով մակերևույթը պատված է 1 մկմ հաստությամբ արծաթի շերտով։ Արծաթի քանի՞ ատոմ կա այդ շերտում։

2,4* 10-5  սմ ծավալ ունեցող յուղի կաթիլը, տարածվելով ջրի մակերևույթով, կազմեց 0,6 դմ2 մակերեսով միամոլեկուլ թաղանթ։ Որոշել յուղի մոլեկուլի տրամագիծը։

Որոշակի պայմաններում թթվածինն ունի 1,28 կգ/մ խտություն։ Ի՞նչ ծավալ կզբաղեցնի այդ պայմաններում 3 կմոլ թթվածինը։ 

ՉԱՐ ԲԱՆԵՐ «Զահրատ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Գնացեք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Չար բաներին բարև ասեք մեր կողմից
Ասեք գիտենք թե նրանք կան ու միշտ կարող են պատահել
Ասեք գիտենք, որ կարող են
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզ մոտ

Բայց դուք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից

Քանի որ դուք չգիտեք ինչ
Քանի նրանք չգիտեն ինչ
Սեր ու սիրով
— Մեկ կենսուրախ — շաղ ու շողով
— Մեկ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շինել ենք մենք մեր աշխարհը լույս օրերի հյուրընկալ —
— Փոքրիկ մի աշխարհ որ հազիվ հազ կարողացել է թաքցնել
Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին — և ասեք
Որ չլինի թե պատահի —
Երբ պատահի հեռու մնան մեր այս տաքուկ երդիկներից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

  • Վերլուծի՛ բանաստեղծությունը։