Տեքստ
Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց, նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր ՝խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
1․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
2․ Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։
Հանրահայտ-աշխարհահռչակ
թռչուն-հավք
առավոտ-վաղորդայն
զարդարված-պճնված
սյուք-հով
ունկ-ականջ
3․ Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
Ճերմակաթույր, աշխարհահռչակ, կարմրափթիթ։
4․ Գտիր մեկ ածանցավոր բառ։
Երջանկություն, տխրություն, հավք, անվախճան։
5․ Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
Երջանկություն, գարուն։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2․
Տեքստ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. «Ես եմ, նանի’, դուռը բաց»։ Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջյուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիր խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.
—Ինչքա՞ն միանման են հաչում շները…
1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
2․ Ընդգծիր ստորոգյալները, որոշիր՝պարզ են, թե բաղադրյալ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3․
1․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
3.ճմրթել, վերադարձ, երբեք, վերջույթ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.
1.դժբախտ, հախճապակյա, ապխտել, ջախջախել
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.
2.ործկալ, մեղվաբույծ, հանկարծ, նայվածք
4. Կազմիր տրված գոյականների հոգնակին
Մանկավարժ-մանկավարժներ
գործարք-գործարքներ
փոքրատառ-փոքրատառեր
գրագիր-գրագրեր
պահանջատեր-պահանջատերեր
աշխատատեր-աշխատատերեր
սարալանջ-սարալանջեր
ջրավազան-ջրավազաններ
արժեթուղթ-արժեթղթեր
նիզակակիր-նիզակակիրներ
5. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։
Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերին, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, նրա հետ փորփրում գլխին անցածը։(նա, ստվեր, կեսօր, գլուխ)
6. Որ շարքի բառերն են իրար հոմանիշ
4.պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ