Առաջադրանք 23-30

  1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

         Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։ 
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ-գետին, գիտնական-գետ, հնձվոր-հունձ, խուսափել-խույս, քննարկել-քնին, լսափող-լիս, նստարան-նիստ, լրջախոհ-լուրջ,  ուղեկից-ուղի, շրջադարձ-շուրջ, կավճոտ-կավիճ, սուզանավ-սույզ, չվացուցակ-չուվ, իշայծյամ-էշ, պտուտակ-պտույտ:

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը։

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով,անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ.
ուղտի ականջում քնած-դինջ.
լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել.
կրիայի քայլերով-դանդաղ.
անկողին ընկնել-հիվանդանալ.
գլուխ գլխի տալ-միասին մտածել.
խելքի ծով-խելացի.

6. Գտի՛ր հոմանիշները։

Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրիմաքար-տապան, շեմք-սեմ, նյարդ-ջիղ, շիվ-ոստ։

7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող-դառնահամ,ալիքներով ծփացող-ալեծուփ,  ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ,  կյանքը սիրող-կենսասեր:

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց չեր նկատվել  ՝  դեռ  անցյալ գարնան  հաճախադեպ  տեղատարափ  անձրևի ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  տեղաշարժվեց։

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր ինչ  տխրալի մեղեդին  թախիծով  պարուրեց   մարտը ՝  դաժան   զինվորական կարծրացած  հոգին և   մոռացավ   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճկնավոր,  անօրեն,  արդուզարդ, անէական,  կտրիչ, սրբություն,  օրեցօր,  պախուրդ,  ուխտապան, ուղտավոր:

Հայոց լեզվի առաջադրանք 16-20․11

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։

Համերգը մոտենում էր վախճանին իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո տեսան։ Ու թեև գիտեի նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

ակնապիշ-պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած.
պոռթկալ-որևէ պատռվածքից՝ ճեղքից և այլն ուժգնորեն դուրս հոսել, ժայթքել

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական բառերը։

Հանդիսական-հան-դի-սա-կան. 2 փակ, 2 բաց

Հայտարարվեց-հայ-տա-րար-վեց. 3 փակ, 1 բաց

Մենխոսություն-մե-նա-խո-սու-թյուն. 1 փակ, 4 բաց

Երևակայական-ե-րե-վա-կա-յա-կան. 1 փակ, 5 բաց

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

հանդիսականներին-հանդես,ոճրագործ-ոճիր,

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

ավարտ – վերջ

բառ – խոսք

թուշ – այտ

շեղվել – ծռվել

հանցագործ – ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր ենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտես բառերը։

ենթադրություն=ենթ+ա+դրություն

սառնասիրտ=սառն+ա+սիրտ

Հանդիսական=հանդես+ական

վերջին=վերջ+ին

մենախոսություն=մեն+ա+խոսք+ություն

տնտես=տուն+տես

7. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական

Ոչ ոք – ժխտական

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական,

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք,

11.11.20

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի`սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով,անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր,նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ուխնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ,հավիտյան փակ էր դղյակի դուռը, նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավ-սուր, արշավ

Կնքեցին-կնունք

ձգելով-ձիգ

ընչացքը-ունչ

3. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորորշ դերանուն

Դուռը – եզակի թիվ,գոյական,ուղղ.հոլով

Այնտեղից – ցուցական ,բացառական հոլով

Ընտիր – որոկական ածական

Երկաթյա – հարաբերական ածական

Պատանին – եզակի թիվ, ուղղական հոլով,գոյական

Գինին – եզակի թիվ, հայցական հոլով, գոյական

Ծեքծեքող –անկախ դերբայ, ենթակայական,բայ

Վերադարձավ – եզակի,բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք,

Բացող – բայ,անկախ դերբայ

Ոչ ոք – ժխտակսն դերանուն

Չէր սպասվում – եզակի,բայ, ժխտական, երրորդ դեմք

 4. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր
անթացուպ-ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
կռուփ-բռունցք
ակութ-կերակուր եփելու օջախ
գեղմ-մազ, բուրդ
գուղձ-հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողակոշտ
ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի
բռնազբոսիկ-կեղծ
զգլխիչ-գլխին խփող, հարբեցնող
արգասավոր-արդյունք ունեցող, արդյունավետ, արդյունավոր:
ազնավուր-Ազնիվ, ազնվական:
բագին-մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք Բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին և Աստղիկի
անդաստան-դաշտ, արտեր, հանդ
խթան-հեծյալի կոշիկների կրունկներին ամրացվող մետաղյա հարմարանք՝ ձիուն խթանելու համար, կոշկախթա
բավիղ-ոլորապտույտ անելանելի, խճճված անցումներով տեղ, պարտեզ և այլն, լաբիրինթոս

5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

Դարձյալ,ուժեղ,իրեղեն,գոգնոց,ձեռնոց,տրոփյուն

Գործն.աշխ.

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

հանրահայտ-աշխարհահռչակ.
թռչուն-հավք.
զարդարված-պճնված
առավոտ-վաղորդյան.
սյուք-հով.
ունկ-ականջ

3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Սիրավառ,ճերմակաթույր,կարմրափթիթ,բանաստեղծ

3․Գտիր մեկ ածանցավոր բառ։

անհամար,երջանկության,ծաղկած,անվախճան։

4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկություն, տխրության

5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Գարուն է,

Նախագիծ՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»


Նախագիծ՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

Նախագծի նպատակը

Հնարավորիս մանրամասն կարդալ, ծանոթանալ, լսել և իմանալ Մխ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին:
Առաջադրանքներ

Բառգիրք հայկազեան լեզուի


Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:
Սեբաստացու համար դժվար էր որովհետև նրա մոտ չկար ոչ մի բառագիրք , կար միայն  տպված  հայ-լատիներեն  բառարանը,  որը  որոշ  չափով  օգնել  էր նրան:

Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

Մխիթարյան միաբանության զինանշանը նման է վահանի, որի կենտրոնում խաչ է պատկերված: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա. << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարություն>>։ Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:


Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Մխիթարը   գրում  է թե  ինչու  է  ստեղծել   այս  բառարանը , պատճառները երեքն են

Առաջին, նա նշում  է,  որ  երբ  1727թ.   առաջաբանի  մեջ  խոստացել  էր,  որ   պետք  է բառարան պատրաստի, եկրորդ,երբ նա հիմնադրեց միաբանությունը, նա որշեց որ այդտեղ պետք է գրքեր հրապարակվեն և երրորդ,նա մտածում էր եթե նա չպատրաստի բառագիրք, ապա կկործանվի հայոց լեզուն։

Նա դժվարություններ էր ունեցել (Սեբաստացու համար դժվար էր որովհետև նրա մոտ չկար ոչ մի բառագիրք , կար միայն  տպված  հայ-լատիներեն  բառարանը,  որը  որոշ  չափով  օգնել  էր նրան),սակայն նրա համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Այդ գրքի մեջ կային նաև քարտեզներ որոնք դարձնում էին այն ավելի հանրագիտարանային։

Վերաբերականներ

  1. Հաստատական՝ իհարկե, անկասկած, այո, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես
  2. Ժխտական՝ ոչ, չէ
  3. Զգացական՝ բարեբախտաբար, ցավոք, երանի, դժբախտաբար
  4. Սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, անգամ
  5. Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
  6. Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
  7. Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
  8. Կամային՝ ապա, հապա, արի, դե

Անպայման կլրացնեմ բաց թողնված առաջադրանքները։.
Ոչ,դուք արժանի չեք լավ վերաբերմունքի։.
Ցավոք չկարողացանք փրկել նրա կյանքը։.
Դու շատ կոկիկ և մաքուր էս երևում անգամ եթե դու ճաշակ չունես։.
Դժվար թե այսօր գնանք էկսկուրսիայի։.
Ահավասիկ ձեր թղթերը , ստորագրեք։.
Ի դեպ,ես փորձեցի ասել ,որ այնտեղ կսպասեմ քեզ:
Եթե շարունակեք խախտել դպրոցի օրենքները ապա կհեռացվեք այստեղից։

Մայրենի լեզվի օրեր

Վահագն Դավթյան

Կանձրեւե, տղա՛ս աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: կանձրեւե տղա՛ս

Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ

Կմըսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս

Խորհելով պայծառ արեւին անցյալ

Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին 

Բայց կուլաս, տըղա’ս… մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

աչքերուն-աչքերի

սիրույն-սիրուն

կմըսի-կմռսի

Կուլաս-կլացես

https://drive.google.com/file/d/1Ol-2gX-p7XLdDGf9QR9zi6K7tUfX-jJd/view?usp=drivesdk

Գործնական

1․Կարդացեք, մեկնաբանեք առակը, ինքներդ վերնագրեք.

Հրաշագործ կտրոնը

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…
Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.
– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։
Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.
– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։
Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:
– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։
Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:
Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։
«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։ Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:
Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.
– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է: Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Կյանքում ոչինչ պատահական չէ, պետք է ամեն մի երևույթ օգտագործես քո օգտին

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում  ր.

1.ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2.թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3.ճմրթել, վերադարձ, երբեք, վերջույթ
4.մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1.դժբախտ, հախճապակյա, ապխտել, ջախջախել
2.մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4.թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.ործկալ, մեղվաբույծ, հանկարծ, նայվածք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ, ցն-ել

5. Կազմիր տրված գոյականների հոգնակին․

մանկավարժ-մանկավարժներ

գործարք-գործարքներ

փոքրատառ-փոքրատառեր

գրագիր-գրագրեր

պահանջատեր-պահանջատերեր

աշխատատեր-աշխատատերեր

սարալանջ-սարալանջեր

ջրավազան-ջրավազաններ

արժեթուղթ-արժեթղթեր

նիզակակիր-նիզակակիրներ

Design a site like this with WordPress.com
Get started