ԷԳՈԻԶՄ ԵՎ ԱԼՏՐՈՒԻԶՄ

Փիլիսոփայության մեջ էգոիզմը այն տեսությունն է, ըստ որի ՝ ես -ը կամ պետք է լինի սեփական գործողությունների շարժառիթը և նպատակը:«Էգոիզմ» տերմինը ծագում է լատիներեն «ego» բառից, որը հայերեն թարգմանվում է «ես»:Էգոիզմն լինում է նկարագրական կամ նորմատիվ: Նկարագրող (կամ դրական) տարբերակը ընկալում է էգոիզմը որպես մարդկային գործերի փաստացի նկարագրություն: Այսինքն ՝ մարդկանց մոտիվացնում են սեփական շահերն և նրանց այլ կերպ նկարագրել հնարավոր չէ: Նորմատիվ տարբերակն առաջարկում է, որ մարդիկ պետք է այդքան մոտիվացված լինեն ՝ անկախ նրանից, թե ներկայումս ինչն է դրդում նրանց վարքագծին:

Ալտրուիզմը էգոիզմի հակառակն է:Ալտրուիզմը անշահախնդիր մտահոգություն է այլ մարդկանց համար: Բաներ անել պարզապես օգնելու ցանկությունից ելնելով, այլ ոչ թե այն պատճառով, որ պարտավորված եք զգում պարտականությունից, հավատարմությունից կամ կրոնական պատճառներից ելնելով:

Բառակազմություն

Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

  1. Նախ    ուշագնաց
  2. Ապ       հասարակարգ
  3. Ստոր   ձայնափոխ
  4. Գեր      հանրամատչելի
  5. Մակ     դիպված
  6. Ընդ      բայական

Նախադեպ-ապուշ-ստորակարգ-ընդհանուր-մակբայ-գերձայն

  1. Ենթ     վերադարձ
  2. հակ     աշխարհասփյուռ
  3. ներ      անվանակոչություն
  4. անդր   գունաբաժանում
  5. դեր      թունավորել
  6. դժ        կարգաբերել

Ենթակարգ-հակաթույն-ներաշխարհ-անդրադարձ-դերանուն-դժգույն

  1. Թեր      հռչակագիր
  2. տրամ   ցուցամոլ
  3. տար     գծապատկեր
  4. ենթ       կատարյալ
  5. ապ        դարձդարձիկ
  6. վեր       բացակա

Թերակատար-տրամագիծ-տարագիծ-ենթակա-ապացույց-վերադարձ

  1. Գեր    կանոնավոր
  2. բաց      հիմնախնդիր
  3. տրամ   արքայական
  4. փոխ     հավիտենական
  5. պար     արձակուրդ
  6. առ        բանական

Գերխնդիր, բացարձակ, տրամաբան, առհավետ, փոխարքա, պարականոն

  1. Նախ     երասան
  2. ապ        հպանցիկ
  3. ընդ        սպայակույտ
  4. ենթ        գազապաստարան
  5. հակ       հնչողություն
  6. համ       դռնապան

Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ

  1. Անդր     բայական
  2. դեր        փականք
  3. հար       մարդկային
  4. տ           ոստյուն
  5. ընդ        ուղեկցորդ
  6. պար      բևեռային

Անդրբևեռ, դերբայ, հարարակից, տմարդ, ընդոստ, տարփակ

Exercise 276

  1. The postbox is emptied every day.
  2. The stamps are postmarked at the post office.
  3. The letters are sorted into the different towns.
  4. The mail is loaded into the train.
  5. The mailbags are unloaded after their journey.
  6. The bags are taken to the post office.
  7. The letters are sorted into the different streets.
  8. The letters are delivered.

Չարլի Չապլինի նամակն իր դստերը 

  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:

Չարլին նամակ էր գրել իր դստերը: նա պատմում էր իր կյանքի մասին, խորհուրդներ էր տալիս։Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։

Մուշեղ Գալշոյան «Սպասում» 

Ես կարդացել եմ Մուշեղ Գալշոյանի «Սպասում» ստեղծագործությունը և որոշեցի վերլուծել այն։

Այս ստեղծագործությունում հեղինակի իմ կարծիքով շատ լավ է ներկայացրել Կոմիտասին։ այս ստեղծագործությունում Կոմիտասը դրամապանակ էր գտել որը մաշված էր և մեջը կար ընդամենը 10 մարկ և որոշում է սպասել տիրոջը մտածելով որ դա օրվա հացի գումարն է։Սակայն Կոմիտասի աչքերում շողաց մի կարևոր միտք, նա 100 մարկ դրեց դրամապանակի մեջ։ Նա հրավիրվածէր ճաշի բայց նա շարունակում էր փնթրել տիրոջը։ Երկար ժամանակ անց գտնվեց դրամապանակի տերը։

Կոմիտասյան օրեր Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 8

Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ… 

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Մուշեղ Գալշոյան «Սպասում» 

Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. 

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Ես շատ բանաստեղծություններ եմ կարդացել կոմիտասից սակայն դրանք ինձ այդքան դուր չեն գալիս. Բայց որոշեցի առանձնացնել այս երկուսը-

Ծիծեռնակ

Ծիծեռնա’կ, ծիծեռնա’կ,
Դու` գարնան սիրո’ւն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Ա՜խ թռի’ր, ծիծեռնակ
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրերօր:

Դե’հ, սիրո’ւն ծիծեռնակ,
Հեռացի’ր, թռի’ր արագ
Դեպ հայոց երկիրը`
Ծնած տեղս Աշտարակ:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ… 

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

*******

Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:

*******

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե’վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե’վ մատնընտիր սերմը նրա,
Ե’վ խոստումը գալիք բերքի…
Ե’վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել…
ՈՒ… մեր դարդը իրար տվել…
Ե’վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ…
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում…
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա’զը-նոտա’ն-ձայնատա’ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը –
Մեր հայկական երգարանը…

Կոմիտասյան օրեր 

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտասը ՝Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Կուտինա քաղաքում։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Հումբոլդտ համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

1881-1893-ին Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին բացահայտվում են Սողոմոնի երաժշտական ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Design a site like this with WordPress.com
Get started