- The students are in the Russian Museum.
- Last month they were in the Hermitage. There was an interesting exhibition there.
- In two weeks they will be in the Tretyakov Art Gallery. They are lucky.
- My father is a teacher.
- He was a pupil twenty years ago.
- I will be a doctor when i grow up.
- My sister will not be at home tomorrow.
- She will be at school tomorrow
- Will you be at home tomorrow?
- Was your father at work yesterday
- My sister was ill last week.
- She is not ill now.
- Yesterday we were at the theater.
- Where is your mother now?—She is in the kitchen
- Where were you yesterday?— I was at the cinema.
- When i come home tomorrow, all my family will be at home.
- Is your little sister in bed now?—Yes, she is.
- Will you be at school tomorrow?—Yes, i will.
- When my granny was young, she was an actress.
- My friend is in Moscow now.
- He will be in St Petersburg tomorrow.
- Where are your books now?— They are in my bag.
Hometask for 28.09
Do the task

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1. Հայերի ծագման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք։ Ներկայացրե՛ք հիմնական ավանդազրույցները։
Հայկական
Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքերձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնումաշտարակաշինության անհաջող փորձից հետո Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարումարքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որնայնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանիցետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացածհետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրնիմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Մարտի ընթացքից սարսափածԲելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ էանցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրակրծքի զրահատախտակին, նրա զորքը դիմում է փախուստի։Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան:Բուն Հայոց թվականըսկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։
Հունական
մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են արգոնավորդներից մեկից։Յասոնը և մնացածը իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկեգեղմը՝ հավերժության խորհրդանիշը։ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացածարգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկականբարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդերկրի բնակիչները՝ «արմեններ»։
Վրացական
Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և այլ ցեղերի նախահայրերը եղելեն եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուներիբաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից ևբնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդըբազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանքընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյանլեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն ենբարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում , որից հետո եղբայրները սկսում ենանկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց։
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:
Սեպտեմբերի 13-17
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
Փայտակարան
Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտանիշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասերն է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ IV դ 30-ական թթ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428–ին Փայտակարանը միացվել է Ատրպատականիմարզպանությանը։ 450-451–ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թթ Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VII դդ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ VII դ վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ IX դ. 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, IX դ վերջին մտել Սաջյանների, X դ. 40–ական թթ–ից՝ Սալարյանների, X դ. վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ XI դ. 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ XII դ 30–ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIII դ 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ XIII-XIV դդ այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, XIV դ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ XVIII դ կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809–ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813–ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826–ին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը XIX դ 2–րդ կեսին և XX դ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.
Գիտեմ միայն Վիկիպեդիա և դասագիրք։
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic
Ռաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն
- Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
- Փոքր ծառ է սովորական նշենինՀազիվ հասնում է 4-8մ բարձրության, 10-40սմ բնիտրամագծով:Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին բարձր դեկորատիվ ծառատեսակ է:Հատկապես վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում էձյունասպիտակ բուրբուրավետ ծաղիկներով:Տարածված է Կովկասում ,Միջին Ասիայում, Իրանում, Աֆրիկայում Փոքր Ասիայում:
Լևոն Հարությունյանի«Քոշրջապատի ծառերը »
2.Սովորական որորը տարածված է Եվրոպայում,Ասիայում, Կամչատկայում՝մինչև ՍառուցյալՕվկիանոս, Սև ծովի ափերին Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյանծովում:Միջին մեծության որորը է,թևերը մոխրագույն ՝սև ծայրերով .մնացած փետրավորումըսպիտակ,կտուցը և ոտքերը մուգ կարմիր են:Ամռանը գլուխը սև է,ձմռանը ՝սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ:
Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները»գրքից
2.Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
- ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
- ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
- ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
- ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ
Կրոն
Կրոնը կազմակերպված համոզմունքների, գործելակերպի և համակարգերի ամբողջություն է, որոնք առավել հաճախ վերաբերում են վերահսկող ուժի համոզմունքին և երկրպագությանը, ինչպիսին է Աստվածը կամ մեկ այլ գերբնական էակ: Աշխարհում կան մոտավորապես 10,000 տարբեր կրոններ: Աշխարհի բնակչության մոտ 84% -ը կապված է քրիստոնեության, իսլամի, հինդուիզմի, բուդդիզմի կամ ժողովրդական ինչ -որ ձևի կրոնի հետ:
Բուդդայականություն
Բուդդիզմն աշխարհի ամենամեծ կրոններից մեկն է, ծագել է 2500 տարի առաջ ՝Հնդկաստանում: Բուդդիստները կարծում են, որ մարդկային կյանքը տառապանքի և վերածննդի շրջան է, բայց եթե մարդը հասնում է լուսավորության վիճակի, հնարավոր է ընդմիշտ փախչել այս ցիկլից: Սիդհարթա Գաուտաման առաջին մարդն էր, ով հասավ լուսավորության այս վիճակին և, և դեռ այսօր էլ հայտնի է որպես Բուդդա: Բուդդիստների մեծ մասը չի հավատում Աստծուն: Չնայած նրանք հարգում և նայում են Բուդդային, նրանք չեն հավատում, որ նա աստված էր, բայց երկրպագում են նրան որպես հարգանքի ձև:

Բուդդիզմը լայնորեն համարվում է աթեիստական կրոն: Այս կրոնը հիմնված է Գաուտամա Բուդդայի արժեքների և ուսմունքների վրա: Իսլամի, հուդայականության կամ քրիստոնեության համեմատ, բուդդայականությունը չունի այս աշխարհը ստեղծող Աստված: Հինգ էթիկական ուսմունքները կառավարում են, թե ինչպես են ապրում բուդդիստները: Ուսմունքներից մեկը արգելում է խլել ցանկացած անձի կամ կենդանու կյանք: … Այս մեկնաբանությամբ բուդդիստները սովորաբար հետեւում են լակտո-բուսակերների սննդակարգին: Սա նշանակում է, որ նրանք օգտագործում են կաթնամթերք, բայց իրենց սննդակարգից բացառում են ձուն, թռչնամիսը, ձուկը և միսը:
Շեշտը հայերենում
Բառի ձայնավոր հնչյուններից մեկը (միավանկ բառերի դեպքում՝ միակը)
արտասանվում է մյուսներից ավելի ուժգին, օրինակ՝ մարզադա՛շտ բառում վերջին
ա-ն արտասանվում է փոքր-ինչ ուժգին և տևական։ Բառի որևէ ձայնավորի
արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության
դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց,
մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի
վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ,
տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։
Սակայն այս ընդհանուր օրինաչափությունից կան որոշ շեղումներ։
ա) Կան մի շարք բառեր, որոնցում շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում՝
գո՛նե, գրե՛թե, գո՛ւցե, ե՛րբևէ, իհա՛րկե, մա՛նավանդ, մի՛գուցե, մի՛թե, մի՛միայն,
նա՛մանավանդ, նո՛ւյնիսկ, նո՛ւյնպես, ո՛վևէ, ո՛րևէ և այլն։
բ) Բացառություն են նաև օտար լեզուներից անցած մի շարք բառեր՝
մաթեմա՛տիկա, ռա՛դիո, տե՛խնիկա, քի՛միա, օլիմպիա՛դա, կակա՛ո, մա՛նգո այլն։
գ) Շեշտը վերջին վանկի վրա չի ընկնում նաև իա-ով ավարտվող
տեղանուններում՝ Ավստրա՛լիա, Արմե՛նիա, Գերմա՛նիա, Դա՛նիա և այլն։
դ) Հինգերորդ թվականից սկսած՝ դասական թվականների շեշտը վերջին
վանկի վրա չի ընկնում՝ վե՛ցերորդ, յո՛թերորդ, ո՛ւթերորդ, տասնմե՛կերորդ և այլն։
ե) Հարադիր բայերում շեշտվում է անվանական մասը, օրինակ՝ պա՛ր գալ,
ծա՛փ տալ, ձա՛յն տալ, ուշքի՛ գալ և այլն։
զ) Օտար որոշ անձնանունների ու տեղանունների ուղղական հոլովում շեշտը
չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա՝ Բեթհո՛վեն, Լե՛րմոնտով,
Մայակո՛վսկի, Պո՛ւշկին և այլն, սակայն եթե այդ բառերին ավելանում է որևէ
քերականական կամ բառակազմական միավոր, ապա շեշտվում է վերջին
ձայնավորը՝ Պուշկինի՛, Պուշկինի՛ց, պուշկինյա՛ն և այլն։
է) Օժանդակ բայի դրական ձևերը չեն շեշտվում (գրո՛ւմ եմ), իսկ ժխտական
ձևերը շեշտվում են (չե՛մ գրում)։
ը) Եթե բառի վերջին ձայնավորը ը հնչյունն է, ապա շեշտվում է նախորդ
ձայնավորը, օրինակ՝ դառը, գի՛րքը, ա՛րկ(ը)ղ և այլն։ Ը ձայնավորը շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառի միակ ձայնավորն է կամ մյուս ձայնավորները ևս ըեր
են (շրը՛խկ, չը՛խկ և այլն)։
Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:
2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր
ԻՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Իմ շրջակա միջավայրը ունի շատ թերություններ՝ մարդիկ, աղբ,ճանապարհաշինության խնդիրներ նաև շատացել են շինությունները, ավտոմեքենանները։Միակ առավելությունն այնը որ այստեղ ունեմ շատ ընկերներ՝ շները։Սակայն կան շատ բնակիչներ որ վնասում են նրանց ,վռնդում և ես ու ընտանիքս փորձում ենք նրանց պաշտպանել։Այդ իսկ պատճառով ես չեմ սիրում իմ շրջակա միջավայրը :’)
Երկհնչյուններ և ձայնակապ
Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։
Գործնական քերականություն
1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
- Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս…. - Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից… - Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։ - Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։ - Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօր…կ,
հույսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2ձ,3բ
բարձունք-2ձ,5բ
խճանկար-4ձ,5բ
անդունդ-2ձ,4բ
հրաժեշտ-3ձ,5բ
պայթյուն-2ձ,5բ
դաստիարակ-4ձ,5բ
մանրէ-2ձ,3բ
սրբատաշ-3ձ,5բ
հյուլե-2ձ,3բ
անընդհատ-3ձ,5բ
սրընթաց-3ձ,5բ
մերթընդմերթ-3ձ,8բ
մտավոր-3ձ,4բ
դազգահ-2ձ,4բ
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծիամ, էներգիա, Անդրեաս, եղիամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
Hometask for 16.09
Language Leader intermediate – page 17, ex. 7
ex 7
Complete these travel tips with the words in the box.
1.Read about local laws and customs.
2. Be aware of people acting suspiciously.
3. Obtain comprehensive travel insurance.
4. Check what inoculations and healthcare you need.
5. Male copies of documents, e.g. tickets, passport, insurance policy, and leave one
copy at home.
6. Take enough money.
7. Find out about local tricks used on tourists.
8. Never carry packages through customs for others.
9. Respect local dress codes; think about what you wear.
10. Stay in locally owned accommodation and try to eat in locally owned restaurants