Design a site like this with WordPress.com
Get started

Պարզհամառոտևպարզընդարձակնախադասություններ

Նախադասությանմեջթողմիայնամենակարևորտեղեկությունհաղորդողբառերը:

1.  եսնշմարեցի:

2. ներկվելէինդեղձենիները:

3. աչքըկկշտանա:

4. եսունեմ:

5. գլուխըդողումէր:

Անվանիրնախնականևվերջնականնախադասությունները:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչուհարցերինպատասխանողլրացումներավելացրունախադասությանգլխավորանդամներին:

1. Կատունբռնումէմկանը:

2. ՍառըՔամինփչեց:

3. Դելֆիններըլողումէին  ծովում:

4. ԿանաչԱրահետըձգվելէր:

5. Գետերըքանդումենտները:

Նկարագրիրնախնականևվերջնականնախադասություններիտարբերությունները:

Ընդգծիրենթականերնուստորոգյալները:

1. դելֆիններըհայտարարումեն։

2. թույնըարժեքավորէ:

3. կոնստրուկտորպատրաստելէ:

4. բնակիչներըխոսումեն:

5. հասնումկանչերը:

Բացթողածտեղերումդիրտրվածենթականերիցմեկը՝համաձայնեցնելովստորոգյալիհետ:

1. Միտանպատուհանիցճրագիսպիտակշողերևաց:

2. Գարնանարևոտօրերինձհուշեցին, որմայիսնէ:

3. Քամինհալածեցմառախուղիթանձրքուլաները:

4. Ճապոնիայումթողարկվեցինծայրինփոքրիկլամպունեցողգրիչներ:

5. Դելֆիններըբացակվարիումիցդանդաղլողացինդեպիազատություն:

Քամինօրերդելֆիններշողգրիչներ

Հետևությունարա:

Գտիրհամաձայնությանսխալները:

• Միմասըլռում(են)է:

• Երեմնընկերոջհետ(գնացին)գնաց:

• Ընդունվում(է)ենպատվերներ:

• Ամենմիզինվորուհրամանատարիրենցպարտքըպիտի(կատարեն)կատարի:

• Պահանջվում(է)ենվարորդներ:

Ընդգծիրենթակաները, գտիրենթակայիկետադրությանսկզբունքները՝վերլուծելովօրինակները:

• Արևը__միքանիամիսհորիզոնումչէրերևում:

• Արևը___ևլուսինը__միքանիամիսհորիզոնումչէիներևում:

• Արևըմիքանիամիսհորիզոնումչէրերևումևխավարիմեջէրպահումերկիրը:

• Արևը__միքանիամիսհորիզոնումչէրերևում, ևբևեռայինգիշերներէինլինում:

Հետևությունարա:

Ընդգծիրենթակաները, ըստանհրաժեշտությանկետադրիր:

• Լճումձկների«տեսակները» շատացելենևկերիպակասէնկատվում:

• ՄերԵրկրինինչ-որԱստղակերպկամփոքր«մոլորակ» էընդհարվել:

• «Չղջիկը»շատնուրբլսողությունունի:

• Ամենուրեքբավականաչափ«կենդանիներ» կայինև«մարդիկ»չէինմտածումդրանցվերանալումասին:

• Ժամանակին«հսկաներ»ենապրելևայդ«ձորերը»նրանցհամար«առուներ»ենեղել:

• «Դու»քաջեսուանձնվերևկարդարացնեսմեր« հույսերը»:

• «Մեղուներն»ու«ճանճերը»այդքիմիականմիացությունիցչափազանցագրեսիվենդառնում:

• «Աշունը»շուկանլցրելէմրգերովև«անտառները»գույներով:

• Նավիհսկասուրքիթըճեղքումէր«ջուրը» ևառաջսլանում:

• «Վագրը» ծառիետևիցմռնչացև«անտառը»սարսափեց:

Ամառային սիրուն երեկո էր և արեգակը թեքվում էր դեպի իր մուտքը։

Տոթ օդին խառնվել է մեղմ հովիկը

Հյուրերը շարժվեցին դեպի դահլիճ և նստեցին ճոխ սեղանի շուրջ։

Ֆրանսիա🇫🇷

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: ֆրանսիան գտվում է եվրոպայի ծայր արեւմուտքում եւ ունի շատ հարմար տնտեսաաշխարահագրական դիրք ։
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։ Ածխահորերով,Էլեկտրակայաններով, երկաթուղիներով , ՌԵՆՈՅԻ ավտոգործարաներով։
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում: Ֆրանսիան օգուտ է տալիս էլեկտրականությունով , երկաթուղաներով եւ մեքենաշինությամբ ։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները։

1.Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք
Քիմիան դա բնագիտական գիտություն է որը ուսումնասիրում է նյութերը նրանց բաղադրությունը, կառուցվացքը, հատկությունները, կիրարումը։ Քիմիա, ֆիզիկա, բնագիտություն, կենսաբանություն, աստղագիտություն, եկոլոգիան։
2.Մարմին,նյութ,բերել օրինակներ
Մեղ շրջապատող բելոր առարկաները կոչվում են մարմինների։ Այն ինչից կազմված են մարմինները կոչվում են նյութեր։
3.Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ
Պարզ են կոչվում այն նյութերը վորոնք կազմված են մեկ տեսակի ատոմներից։ Բարդ են այն նյութերը որոնք կազմված են երկու և ավելի։
4.Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ
Ցանկացած փոփոխություն մեր շրջապատում կոչվում է երևույթներ։ Ֆիղիկական են կոչվում այն երևույթներ վորոնց ժամանակ նյութ չի ստացվում այլ փոխվում է ձևը, չափսերը, ագրեգատային վիճակը։ Քիմյակա են կոչվում այն երևույթները որոնց ժամանակ ստացվում են նոր նյութեր և փոխվում է հոտը համը եներգիայի անջատում կամ կլանում, նստվացքի առաջացում։
5.Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը
Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է։ Ատոմը կազմված է Էլեկտրոններից, նեյտրոններից և պրոտոններից։
6.Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
7.Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անհամ է մեծ ԶԱՄ-ից։
8.Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը
Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

9.Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը
Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:
10.Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը
Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:
11.Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը
12.Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

  1. Տարրի նշան
  2. կարգաթիվը, միջուկի լիցքը
  3. Հարաբերական ատոմային զանգված
  4. Մեկ ատոմի զանգված
  5. Պարբերություն, խումբ, ենթախումբ
  6. Ատոմի բաղադրություն
  7. Ինչպիսի տար է
  8. Օքսիդացման աստիձան
  9. Օքսիդացման աստիճան,վալենտականություն
  10. քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական
  11. Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով
    H2pO4
  12. Նյութի քանակ,մոլ՝8դաս;

Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;

Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;

Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;

Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;

Գրքերի աշխարհում

Գրքերը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, դրանք մի պահ մեզ շեղում են արտաքին աշխարհից։Զգալով մեզ մի պահ գրքի գլխավոր հերոս` սկսում ես ինքդ քեզ հետ վիճել թե ինչու՞ այսպես վարվեցի և այլն:    Կարդալով լավ գիրք՝ մարդը իրեն զգում է ավելի ուժեղ, խելացի, ազնիվ։ Որքան շատ ես կարդում, այնքան գրքերը քեզ ավելի են հարազատացնում աշխարհի հետ։Բայց ես շատ չեմ կարդում որովհետև այսպես ասած գրքեր կարդալուց ձանձրանում եմ։Ես ամենաշատը սիրում եմ արկածային գրքեր կարդալ օրինակ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»,«Գանձերի կղզին »,«Приключения Тома Сойера» և այլն։

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում (անգլ.՝ Woolsthorpe, Լինկոլնշիր կոմսություն) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[13]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[14]: Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[15]:  XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով:

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough) (1623-1679) նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց[16]։

1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ: Կանոնադրության համաձայն՝ նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի  Թրինիթի քոլեջ (Սուրբ Երրորդության քոլեջ): Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները:1664 թվականի ապրիլին Նյուտոնը, հանձնելով քննությունները, տեղափոխվում է ավագ ուսանողների ավելի բարձր կատեգորիա՝ սքոլարներ (անգլ.՝ scholars), ինչը տալիս է նրան իրավունք կրթաթոշակ ստանալու և ուսումը քոլեջում շարունակելու:

1666 թվականի մարտ-հունիս ամիսներին Նյուտոնը այցելում է Քեմբրիջ: Սակայն, ամռանը ժանտախտի նոր ալիքը պարտադրում է նրան նորից ուղևորվել տուն: Վերջապես 1667 թվականի սկզբին համաճարակը հանդարտվում է, և ապրիլին Նյուտոնը վերադառնում է Քեմբրիջ: Հոկտեմբերի 1-ին նա ընտրվում է Թրինիթի քոլեջի անդամ, իսկ 1668 թվականին դառնում է մագիստրոս: Նրան ապրելու համար տրամադրում են լայնարձակ առանձին սենյակ, նշանակում են աշխատավարձ (տարեկան 2 ֆունտ) և հանձնում են մի խումբ ուսանողների, որոնց հետ նա շաբաթական մի քանի ժամ բարեխղճորեն պարապում էր ստանդարտ ուսումնական առարկաներ: Սակայն, ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ Նյուտոնը աչքի չընկավ որպես դասավանդող, նրա դասաախոսություններին վատ էին հաճախում[25]։

Ուժեղացնելով իր դիրքերը՝ Նյուտոնը ուղևորվում է Լոնդոն, որտեղ 1660 թվականին, կարճ ժամանակ դրանից առաջ ստեղծվել էր Լոնդոնյան թագավորական ընկերությունը՝ հայտնի գիտական գործիչների հեղինակավոր կազմակերպություն, որը առաջիններից մեկն էր որպես Գիտությունների ակադեմիա։ Թագավորական ընկերության տպագիր օրգանը «Փիլիսոփայական աշխատանքներ» ամսագիրն էր, (անգլ.՝ Philosophical Transactions):1669 թվականին Եվրոպայում սկսեցին ի հայտ գալ մաթեմատիկական աշխատանքներ, որոնցում կիրառվում էին անվերջ շարքերի տարրալուծումը:

Նույն թվականին Բարոուն թագավորից ընդունում է հրավեր, դառնալու պալատական կապելլան և թողնում է դասավանդումը։ 1669 թվականի հոկտեմբերի 29-ին 26-ամյա Նյուտոնը ընտրվում է նրան փոխարինող Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի և օպտիկայի «լուկասովյան պրոֆեսորի» պաշտոնում: Այդ պաշտոնի համար Նյուտոնը ստանում է տարեկան 100 ֆունտ աշխատավարձ, չհաշված մնացած բոնուսներն ու թոշակը Թրինիթիից։ Նոր պաշտոնը նաև Նյուտոնին հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական հետազոտություններին։ Բարոուն թողնում է Նյուտոնին ընդարձակ ալքիմիայի լաբորատորիա, քանի որ այդ ժամանակահատվածում Նյուտոնը լուրջ տարված էր ալքիմիայով, կատարում էր մի շարք քիմիական փորձեր:

Նյուտոնի Ռեֆլեկտոր

Միաժամանակ Նյուտոնը շարունակում է փորձարկումները օպտիկայի և գույների տեսության բնագավառում։ Նյուտոնը հետազոտում է  սֆերիկ և քրոմատիկշեղումները: Դրանք նվազագույնի հասցնելու համար, նա ստեղծում է համակցված գործիք՝ աստղադիտակ-ռեֆլեկտոր՝ ոսպնյակ և գոգավոր գնդաձև հայելի, որը սարքել, հղկել և փայլեցրել էր անձամբ։ Այդպիսի հեռադիտակի նախագիծը առաջին անգամ առաջարկել է Ջեյմս Գրեգորին (1663), սակայն այդ գաղափարը այդպես էլ չէր իրականացվել։ Նյուտոնի առաջին կոնստրուկցիան (1668) պարզվեց անհաջող էր, սակայն արդեն հաջորդը, ավելի զգույշ հղկված, փայլեցված հայելիով, չնայած ոչ մեծ չափսերի, տալիս է բարձրորակության 40-ապատիկ բարձրացում։

Նոր սարքավորման լուրը արագ տարածվում է մինչև Լոնդոն, և Նյուտոնին հրավիրում են ցուցադրելու իր գյուտը գիտական հասարակությանը։ 1671 թվականի վերջին՝ 1672 թվականի սկզբներին տեղի ունեցավ ռեֆլեկտորի ցուցադրումը թագավորին, իսկ հետո՝ Թագավորական ընկերությանը։ Սարքը դարձավ համընդհանուր հիացմունքի առարկա և համընդհանուր բարձր գնահատականի արժանացավ: Հավանաբար, իր դերը նաև խաղաց և գյուտի գործնական նշանակությունը՝ աստղագիտական դիտարկումները ծառայեցին ժամանակի ճշգրիտ որոշման համար, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ էր ծովում նավարկելու համար։ Նյուտոնը հայտնի դարձավ և 1672 թվականի հունվարին ընտրվեց Թագավորական ընկերության անդամ։ Հետագայում կատարելագործված ռեֆլեկտորները դարձան աստղագետների հիմնական գործիքները, որոնց օգնությամբ հայտնաբերվեցին Ուրան մոլորակը, այլ գալակտիկաներ, կարմիր շեղումը:

Սկզբնական շրջանում Նյուտոնը թանկ էր գնահատում Թագավորական ընկերության իր գործընկերների հետ շփումը, որտեղ բացի Բարուից, կայացել էին նաև Ջեյմս ԳրեգորինՋոն ՎալլիսըՌոբերտ ՀուկըՌոբերտ ԲոյլըՔրիստոֆեր Ռենը և անգլիական գիտության այլ հայտնի գործիչներ։ Այնուամենայնիվ, շուտով սկսվում են ձանձրալի հակամարտություններ, որոնք Նյուտոնը բացարձակ չէր սիրում։1670-ականների վերջը Նյուտոնի համար տխուր էր։ 1677 թվականի մայիսին անսպասելի մահանում է 47-ամյա Բարոուն։ Այդ նույն տարվա ձմռանը Նյուտոնի տանը բռնկվում է ուժեղ հրդեհ և նրա ձեռագիր արխիվի մի մասը այրվում է։ 1677 թվականի սեպտեմբերին մահանում է Նյուտոնի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող Օլդենբուրգի Թագավորական Ընկերության քարտուղարը: Նոր քարտուղար է դառնում Հուկը, որը Նյուտոնի նկատմամբ վերաբերվում էր թշնամաբար։ 1679 թվականին ծանր հիվանդանում է մայրը՝ Աննան։ Նյուտոնը թողնելով բոլոր գործերը, մեկնում է նրա մոտ, ակտիվ մասնակցություն ունենում հիվանդի խնամքին, սակայն մոր վիճակը արագորեն վատանում է, և նա մահանում է։ Մայրը և Բարոուն այն փոքրաթիվ մարդկանց թվին էին պատկանում, որոնք Նյուտոնի միայնությունը լուսավորողներն էին[28]։  

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ մաթեմատիկական մակարդակով Նյուտոնի աշխատանքը որակապես գերազանցում է իր բոլոր նախորդների աշխատանքներին: Այնտեղ բացակայում է արիստոտելյան և դեկարտյան մետաֆիզիկան՝ նրա մռայլ դատողություններով և անհասկանալի ձևակերպումներով հաճախ մտացածին «սկզբնապատճառներով» բնական երևույթներին: Նյուտոնն, օրինակ չի հայտարարում հանդիսավորությամբ, թե բնության մեջ գործում է ձգողականության օրենքը, նա խիստ ապացուցում է այդ փաստը, մոլորակների և դրանց արբանյակների շարժման պատկերի դիտարկման հիման վրա: Նյուտոնի մեթոդն էր երևույթի մոդելիստեղծումը, «չհորինելով հիպոթեզ», իսկ հետո արդեն եթե տվյալները բավարարում են, դրա պատճառների որոնումը: Այդպիսի մոտեցումը, որի սկիզբը դրեց Գալիլեյը, նշանակում էր հին ֆիզիկայի ավարտը: Բնության որակական նկարագիրը իր տեղը զիջեց քանակականին: Գրքի զգալի մասը զբաղեցնում են հաշվարկները, գծագրերը և աղյուսակները: 

Իր գրքում Նյուտոնը հստակ սահմանել է մեխանիկայի հիմնական հասկացությունները, ընդ որում ներկայացրել է մի քանի նորը, ներառյալ այնպիսի կարևոր ֆիզիկական մեծություններ, ինչպիսին զանգվածն է, արտաքին ուժը և  շարժման քանակը: Ձևակերպվում են մեխանիկայի երեք օրենքները:  Կեպլերի օրենքներից բերված է խիստ հետևություն ձգողականության օրենքի համար : Նշենք, որ կային նկարագրություններ և երկնային մարմինների Կեպլերին անհայտ հիպերբոլիկ և պարաբոլիկ ուղեծրեր: Կոպերնիկոսի արևակենտրոն համակարգի ճշմարտացիությունը Նյուտոնը ուղղակիորեն չի քննարկում, սակայն ենթադրում է, նա նույնիսկ գնահատում է Արեգակնային համակարգի զանգվածի կենտրոնից Արևի շեղումը[31]: Այլ խոսքով՝ Արեգակը Նյուտոնի համակարգում, ի տարբերություն կեպլերյանի, չի հանգստանում, այլ ենթարկվում է շարժման ընդհանուր օրենքին: Ընդհանուր համակարգին ներառված են և գիսաստղերը, որոնց ուղեծրերի տեսքը այդ ժամանակ մեծ տարաձայնություններ էր առաջացրել:Նյուտոնը մաթեմատիկական ապարատը և գրքի ընդհանուր կառուցվածքը կազմեց այդ ժամանակի գիտական խստության չափորոշիչին՝ Էվկլիդեսի «Սկիզբ» աշխատությանը առավելագույնս մոտ։ Նա գիտակցաբար մաթեմատիկական անալիզը գրեթե ոչ մի տեղ չէր կիրառում, քանի որ նոր, անսովոր մեթոդների օգտագործումը կարող էր վտանգել վստահությունն արդյունքների հավաստիության նկատմամբ։ Այդ զգուշությունը, բայց և այնպես, արժեզրկեց նյուտոնյան շարադրված եղականը հաջորդ սերնդի ընթերցողների համար։ Նյուտոնի գիրքը առաջին աշխատանքը եղավ նոր ֆիզիկայի և միաժամանակ մեկն այն վերջին լուրջ աշխատանքներից, որոնցում օգտագործված են մաթեմատիկական հետազոտության հին մեթոդները։ Նյուտոնի բոլոր հետևորդները արդեն օգտագործում էին նրա ստեղծած մաթեմատիկական վերլուծության հզոր մեթոդները։ Նյուտոնի գործի մեծագույն շարունակողները եղան Դ’Ալամբերը, ԷյլերըԼապլասըԿլերոն, Լագրանժը։

Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն Լաբորատորիայում

1.ինչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա

Կինեմատիկա է կոչվում այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները։

3.ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Նյութական կետը մի տեղից մյուսը տեղափոխվելով շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են շարժման հետագիծ։Հետագծերը կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։ 5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:

8.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության. օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը և այլն։ 

      9.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Օրինակ ՝փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն

     10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

     11.Գրել միջին արագության բանաձճևը

Vմիջ=St (1) 

     12.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

    13.Ինչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:Նրա գրքում ծաղիկները խորհրդանշում է մարդկանց
  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:իմ կարծիքով այս գիրքը կարողե մարդուն տալ երջանկություն
  • Մեկնաբանիր վերնագիրը:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:
  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:Նա քարոզում էր սեր։Երևակայության շնորհիվ նա ուզում էր վանակաների սիրտը լցնել ուրախությամբ և սիրով։
  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:Նախանձը միայն ուզում է լինել գլխավորը այդ իսկ պատճառով նախանձում է սիրուն և փակում նրա ճանապարհը։