Ես շատ եմ սիրում տիեզերքը , որովհետև այն շատ գեղեցիկ է և կախարդական գույներ ունի։Ես նաև 8 տարեկանում շատ եմ երազել դառնալ տիեզերագնաց որպեսզի տեսնեմ այն։

Ինչպես է առաջացել ՏԻԵԶԵՐՔԸ
Մեզ շրջապատող անսահման նյութական աշխարհը կոչվում է Տիեզերք:Տիեզերքում կան աստղեր, մոլորակներ, գալակտիկաներ, արբանյակներ և այլն ։
13.700.000.000 (13 միլիարդ 700 միլիոն )տարիներ առաջ տիեզերքը շատ փոքր էր՝ ատոմի չափ և շատ տաք ։Որոշակի ժամանակ անց այն պայթում է և մոտավորապես միլարդ վարկյանում այն վերածվում է մեծ ,անվերջ տիեզերքի։Մեր տիեզերքը առաջացել է սև անցքի մեջ և գիտնակաները մտածում են որ մինչ տիեզերքի ստեղծվելը էլի տիեզերք է եղել։

Ինչպես են առաջացել աստղերը
Աստղեր առաջանում են ամեն օր և ամեն վարկյան, որոնք բաղկացած են տիեզերական փոշուց,ջրածնից և հելիումից ։Աստերի ջերմաստիճանը մոտ -263 °C է։Գոյացության կենտրոնում գազը սեղմվում, դառնում է ավելի տաք, և, ի վերջո նրա ջերմաստիճանն ու ճնշումն այքնան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը իսկ սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը:

Իսկ ինչպես են մահանում աստղերը՞ ⬇️
Հմմ… եթե աստղը խոշորանում է երբ այն մեռնում է, ապա…(ինչպես գիտենք արևը նույնպես աստղ է)…ապա երբ Արևը մեռնի, այն կխոշորանա…և արեգակնային համակարգի սկզբի 3 մոլորակները (Մերկուրի, Վեներա, Երկիր)կվոչնչանան ,մտնելով Արևի մեջ!
Գալակտիկա
Գալակտիկաները բաղկացած են աստղերից, աստղակույտերից ,մութ նյութից, մոլորակներից և այլն։
Արեգակնային համակարգը գտնվում է Milky Way գալակտիկայում( հայերեն կոչվում է Ծիր կաթին)։

Արեգակնային համակարգ
Արեգակնային համակարգը համակարգ է որի մեջ մտում է Արեգակը և 9 մոլորակները՝Մերկուրի , Վեներա, Երկիր,Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան , Նեպտուն,Պլուտո, սակայն 2006 թ-ին Պլուտոն համարվեց թզուկ մոլորակ։Վերջին 4 մոլորակները (Յուպիտեր, Սատուրն, Ուրան , Նեպտուն) գազային մոլորակներ են և ավելի թեթև են քան մնացած 4-ը։

Երկնաքարեր, գիսավորներղ և ասուպներ
Արեգակնային համակարգում կա մի քանի միլիարդ գիսավորներ որոնք հեռու են Նեպտունից և պտտվում են Արեգակի շուրջը։Գիսավորները հազմված են փոշու ու սառցաբեկորների խառնուրդից, և այդ պատճառով նրանց անվանում են կեղտոտ ձնագունդ։

Երկնաքարերը ,դրանք քարե ժայռեր են որոնք նաև կարող են լինել լեռներից մեծ։Դրանք պտտվում են Արևի շուրջ մի գոտում՝Մարսի ու Յուպիտերի մեջտեղ ։

Տարիներ առաջ մարդիկ մտածում էին ասուպները ընգնող աստղեր են , բայց իրականում ոչ, դրանք ուղղակի քարի կամ մետաղի կտորներ են ,որոնք կարող են մեծ արագությամբ մտնել մթնոլորտ ,վառվել և պայթել։

Արբանյակներ
Տիեզերքում կան արհեստական և բնական արբանյակներ։
Բնական արբանյակը դա մարմին է որը պտտվում է ուրիշ այլ մարմնի շուրջը(օրինակ մոլորակի)։Այդ արբանյակներից է մեր Լուսինը
Մերկուրի-չունի
Վեներա-չունի
Երկիր -ունի(Լուսին)
Մարս-ունի(2 արբանյակ՝Ֆոբոս և Դեյմոս )
Յուպիտեր-ունի (սակայն 60-ից ավել)
Սատուրն-ունի(62 արբանյակ)
Ուրան-ունի(25-ից ավել)
Նեպտուն-ունի (13 արբանյակ)
Արհեստական արբանյակների յուրաքանչյուր իր տեսակ իր խնդիրն ունի, մեկը հետևում է եղանակին, մյուսը երկրին իսկ երրորդը տիեզերքն է ուսումնասիրում։
Դրանցից է Մարսի արբանյակը, որին ուղղարկել են կյանք որոնելու համար, հենց Մարսի վրա։
Տիեզերք սիրողներին առաջարկում եմ այս հավելվածը

և այս գիրքը

Կարելի՞ է արդյոք լացել տիեզերքում
Ինչպե՞ս են քնում տիեզերքում
Ինչպե՞ս են լվանում ատամները տիեզերքում
Ինչպես պատրաստել սպանախ տիեզերքում