Առաջին շրջանի ամփոփում

Ավարտվում է 2020 թվականը ։Շատ դժվար էր առաջին կիսամյակը , կոռոնավիրուսի պատճառով շատերս բացակայեցինք և բաց թողեցինք շատ դասեր,պետք էր կես մետր հեռավորություն պահեինք, բայց Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որի ժամանակ ավելի դժվար էր կենտրոնանալը դասերի վրա։

Հայոց լեզու

Հայոց լեզվի դաընթացների ժամանակ մենք կրկնեցինք մեր անցածը սովորեցինք նոր բաներ մասնակցեցինք տարբեր նախագծերի։Մեզ դասավանդում է ընկեր Սոֆյան, նրա հետ շատ հեշտ և հաճելի էր աշխատելը։

Գրականություն

Գրականության ժամանակ կարդացինք տարբեր պատմվածքներ, վերլուծեցինք։Մեզ գրականությունը ևս դասավանդում էր ընկեր Սոֆյան)

Մաթեմ։Երկրաչափություն և հանրահաշիվ

Առաջին երեք ամսում մեզ դասավանդեց ընկեր Լիանան ,նրա հետ շատ հետաքրքիր էր անցնում դասերը։Դեկտեմբերին մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը։

Կենսաբանություն

Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, ուսումնասիրում ենք մարդու օրգանիզմը, որը շատ հետաքրքիր է։Մեզ դասավանդում է ընկեր Անուշը, նրա հետ նույնպես դասերը շատ հետաքրքիր էին անցնում։

Պատմություն

Պատմությունը մեզ դասավանդում է ընկեր Վարդանը, նա շատ մանրակրկիտ բացատրում էր։Դասընթացի ժամանակ կարդում,քննարկում և համեմատություններ էինք անում, շատ հետաքրքիր էր անցնում։

Անգլերեն

Անգլերեն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։Մեզ դասավանդում է ընկեր Սերինեն ։Շատ հետաքրքիր են անցնում դասերը։Ընկեր Սերինեն ուսուցիչ լինելուց բացի նաև շատ լավ ընկեր է։

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզու առարկան նույնպես շատ եմ սիրում , դասավանդում է Ժաննա Ալբերտովնան։Դասերը հետաքրքիր են անցնում, կարդում ենք պատմվածքներ, քննարկում, կատարում վարժություններ և այլն։

Ֆիզիկա

Ֆիզիկաի ժամանակ մենք կատարում ենք տարբեր փորձեր և շատ հետաքրքիր է անցնում։Մեզ դասավանդում է ընկեր Գոհարը։

Քիմիա

Քիմիաի ժամանակ ևս կատարում ենք փորձեր , շատ հետաքրքիր է անցնում: Դասավանդում է ընկեր Վեներան։

Աշխարհագրություն

Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, դասերն անցնում են շատ հետաքրքիր։

Հասարակագիտություն

Հասարակագիտության ժամանակ քննարկում ենք օրենքները, իրավունքները։ Հասարակագիտությունը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։

Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում

Նախագծի անվանումը՝ <<Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում>>

Նախագծի բովանդակությունը.

1.-Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա

2. -Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները                 

 3.-Թթվածնի կիրառումը

4.-Օքսիդավերականգնման ռեակցիաներ

5.- Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>

Անհատական-հետազոտական  աշխատանքներ՝

1.Թթվածնի ամենակարևոր հատկությունների  մասին (շնչառություն, այրում)

Թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը,այն նպաստում է պողպատի, գունավոր մետաղների արտադրության համար։ 

2.Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը

Մթնոլորտը դա Երկրագունդը շրջապատող օդի շերտն է։Մթնոլորտը ունի շերտեր՝1. ներքնոլորտ, 2. վերնոլորտ, 3. միջնոլորտ, 4. ջերմոլորտ, 5. արտաքին ոլորտ.
Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից, գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը և թթվածինը ,մթնոլորտը նաև պարունակում է չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի ,ծուխ:

3.Թունավոր նյութերը օդում

4.Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը  և առաջացման պատճառները:

Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է, որ գտնվում է վերնոլորտում։Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է, վնասում է կենդանիների շնչառական համակարգին։ Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.

  1. Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է: ✅
  2. Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են:❌
  3. Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:❌
  4. Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:✅
  5. Ըստ CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:✅
  6. Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ: ❌
  7. Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>>
1.    Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին.
ա) ջրածինն  ամենաթեթև  գազն   Է  ❌
բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ. ❌
գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ. ❌
դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է:✅
2.    Լաբորատորիայում  ջրածին  կարելի է   ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  

3. Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.     1)   շմոլ  գազ                  2)     շառաչող  գազ                       3) թունավոր  գազ                  4)  ջրագազ                                                                                                                   4.ա) Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով  ջրածին.
                1) Cu                    2) Ag           3) Al                     4) Hg
բ) Գրեք  այդ  մետաղի  և   աղաթթվի  հետ  քիմիական  ռեակցիայի  հավասարումը:
2Al+6HCl—>2AlCl3+3H2↑ 
գ)նշեքռեակցիայիտեսակը…..

Այրման, ջերմանջատիչ, միացմանչ

5.    Փականոթումպայթացրելեն10գջրածինև16գթթվածին:
ա) Ո՞րգազնէմնացելպայթունիցհետո.  
  1. չի  մնացել                       
  2. թթվածին                       
  3. երկուսն  էլ  
  4. ջրածին   

բ) Գրել  ռեակցիայի  հավասարումը…..

գ) Քանի՞  գրամ  ջուր  կստացվի …..                           

6.Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորել  հաշվարկով.   1) H2O             2) CO2                3)  CuO               4) CaCO3   
7.- Ի՞նչ օքսիդացման աատիճաններ կարող է ցուցաբերել թթվածինը միացություններում.1) 0, +1, -1
2) -2, -1, 0
3)  +1, 0, -1
4) -2, 0, +2
8.-Հետևյալ արտահայտություններից ո՞րն է վերաբերում թթվածին պարզ նյութին.
ա) թթվածինը մարդու օրգանիզմի հիմնական տարրերից է
բ)  մեկ լիտր ջրում լուծվում է 30 մլ թթվածինը 20 աստիճանում
գ) ջրի զանգվածի 88,9%-ը թթվածինն  է
դ)սպիտակուցի բաղադրության մեջ մտնում են հիմնականում ածխածին, թթվածին,   ազոտ, ջրածին տարրերը
ե) թթվածին  է ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ
զ) կենդանիները շնչում են թթվածին
1) ա բ գ
2) բ ե զ
3) գ դ ե
4)ա ե զ

9.- Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca CaO Ca(OH)2  CaCl2
բ) Ոչ մետաղ թթվային օքսիդ թթու աղ`PP2O5H3PO4 Na3PO4

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

Screenshot_9.png

4 անգամ

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

Screenshot_2 (3).png
  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png

24 պրոտոն

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը: 

металлические шары. jpg.jpg

(-5)+(-4)+(-3)=-12:3=-4

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

08355b.gif
  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

RF_choke_coil.jpg_220x220.jpg
  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

t=Q/a=24/2.5=9.6

t=9.6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

0004-005-Vyberite-pary.png
  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

I=Q/t=2/8=0.25

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին: 

4717_1_b.jpg

U=A/I’t=5700/250=22,8

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է: 

Om2.gif


12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ: 

0004-005-Vyberite-pary.png

.
U=4 վ.
t=2ր=120 վ.
q=90Կլ.
R=U/I.
I=q/t=90/120=0.75

ճշտությամբ: 



13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ: 

heating-wire.png

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ: 

13.jpg

R1+R2=5+5=10

U:10=60:10=6

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին: 

13.jpg

I=U:R1+R2+R3.
.
U1=18Վ.
U2=18Վ.
U3=24Վ

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը: 

image-5f26d071.png

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A=U•q
A=3•7200=21600Ջ
q=t•I
q= 1800•4=7200

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը: 

231656323.jpg

20․ Ջեռուցչում հոսանքի ուժը 2 Ա է, իսկ ցանցի լարումը, որին նա միացված է 120 Վ է: Որքա՞ն ժամանակում այն կարող է եռացնել 0.5 կգ զանգվածով 5 °C ջերմաստիճանի ջուրը: Ընդունել, որը ջուրը եռում է 100 °C ջերմաստիճանում, իսկ նրա տեսակարար ջերմունակությունը՝ cջուր =4200 Ջ/կգ°C 

21-25 декабря ,Урок 1 ,домашняя задания

Задание: дуб- это символ, символ прожитой жизни, с ее радостями и трудностями. Какие мысли Андрея вам близки и почему? Какова роль дуба в этой сцене? Что изменилось в мыслях князя Андрея после второй встречи с дубом?

В этом рассказе дуб играл человека который был всегда в депрессии и действие на окружающий мир и людей было очень видно.Наш жизнь должен быть полна радости но не только для нас , а для других тоже .Дуб в первом часте думал только про плохие времена а втором хорошие.

Ամփոփիչ աշխատանք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.

Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք: 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).

հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— ատյան
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գին
ածխահատ—ածուխ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով. 

Մերձ (քաղաքային) —-Մերձքաղաքային
տարե (վերջ)         —-տարեվերջ
լեփ (լեցուն)          —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան)  —-հարավարևմտյան
հարյուր (քսանչորս)    —-հարյուր քսանչորս
տեսակ (տեսակ)         —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն)                ——-ի զեն
ծովից (ծով)        —–ծովից ծով
ըստ (ամենայնի)  —–ըստ ամենայնի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.  

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվաթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու ,լայնատեր և թխկիներ երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց ՝անտառը լցնելով հուժկու շառաչյունով: 

Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր  շարքի բառերն են իրար հոմանիշ․.
1.շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ.
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ.
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ.
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը.
Ռմբակոծել(ռումբ)սրճարան(սուրճ), կնքել(կնունք), մտամոլոր(միտք) վիրաբույժ(վերք), զինագործ(զենք), ըմպանակ(ումպ)գրադարան(գիր), ընչաքաղց(ինչք), կապտավուն(կապուրտ):

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․
Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակվահանակ, գնդակ:

-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդորսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդգնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։

-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգինցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։ 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:

ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք,հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ,սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10․ Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․• Պանդխտություն• Ես կփոխեմ աշխարհը• Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում• Մահ և անմահություն• Արևի երկիր Հայաստանս

Жизнь без телефона

Сегодня есть много людей, которые не представляют свою жизнь без телефона.Люди болтают с друзьями и делают много других вещей.Честно говоря, я не пользуюсь телефоном, но скоро я получу один, чтобы связаться с друзьями моих родителей.Но я думаю что без телефона и интернета жизнь был интереснее ,но слаще.Интереснее потому что дети много были в дворе играли интересные игры а сегодняшние дети много играют в телефон часами , и далее, но не все.Я думаю что каждый может жить без мобильного телефона.

ԴԻՄԱՎՈՐ ԵՎ ԱՆԴԵՄ ՁԵՒ

Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են
գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։
Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ
քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի
կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։
Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը,
օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը,
այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես
բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են
բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և
նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում
եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի
ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի
ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝
պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս-պարզ,ե խոնարում, համակատար
հանդիպել-պարզ,ե խոնարում,անորոշ
լողալով-պարզ,ա խոնարում, անորոշ
շարժվող-ածանցավոր,ե խոնարում, ենթակայական
նստած-պարզ,ե խոնարում, հարակատար
քաշած-պարզ,ե խոնարում,հարակատար
մոտենալ-ածանցավոր, ա խոնարում,անորոշ
թողնել-ածանցավոր,ե խոնարում
սուզվել-պարզ,ե խոնարում,անորոշ
քշելիս-պարզ,ե խոնարում,համակատար

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բայի սեռը

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է (խնդիրը), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի (խնդրի) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի (խնդրի) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում (որն արտահայտում է կրող առարկան), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում (որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ՝ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ՝ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։

Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։

Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                       
գրի՛ր,խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                               գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք, մոտեցրե՛ք
3. պիտի գրի, պիտի խաղա, 
պիտի գրեն, պիտի խաղան


Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեվորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր , թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում  երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6.Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծվեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները  ստեղների վրայով, և դահլիճը ողողված էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

շողաց-ներկա ժամանակ , չեզոք սեռ,եզակի թիվ, ա խոնարհում, 3 դեմք, պարզ։.
հիշեցի-ներկա ժամանակ, եզակի թիվ, առաջին դեմք, չեզոք սեռ, պարզ, ե խոնարհում: խշշաց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում: դողաց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում:
փախավ-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական սեռ, ածանցավոր, ե խոնարհում:
ծածկվեց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, կրավորական սեռ, պարզ, ե խոնարհում։

Ժխտական խոնարհում
Բայերը խոսքում կարող են գործածվել թե՛ դրական, թե՛ ժխտական ձևերով։
Ժխտական խոնարհման ձևերով ժխտվում, բացասվում է գործողության կատարումը, օրինակ՝ գրում է — չի գրում, գրեց – չգրեց։ Բայի ժխտական ձևերը
կազմվում են չ- կամ մի՛ մասնիկներով։
Սահմանական եղանակի՝ օժանդակ բայով կազմված ձևերի ժխտականը
կազմվում է՝ օժանդակ բային չ- ավելացնելով, ինչպես՝ գրում եմ-չեմ գրում, չես
գրում, չի գրում, չենք գրում, չեք գրում, չեն գրում, գրել եմ – չեմ գրել, չես գրել, չի
գրել, չենք գրել, չեք գրել, չեն գրել, գրելու եմ-չեմ գրելու, չես գրելու, չի գրելու, չենք
գրելու, չեք գրելու, չեն գրելու։
Անցյալ կատարյալի ժխտականը կազմվում է բային չ- ավելացնելով, օրինակ՝ գրեցի-չգրեցի,չգրեցիր, չգրեց, չգրեցինք չգրեցիք չգրեցին:
Ըղձական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ բային չ- մասնիկն
ավելացնելով, օրինակ՝ գրեմ – չգրեմ, չգրես, չգրի, գրեի – չգրեի, չգրեիր, չգրեր և
այլն։
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ եղանակիչին
չ- ավելացնելով, օրինակ՝ պիտի գրեմ – չպիտի գրեմ, չպիտի գրես, պետք է գրեի –
չպետք է գրեի, չպետք է գրեիր:
Ենթադրական եղանակի ժխտականի կազմությունը տարբերվում է մյուսներից։ Այն ոչ թե կազմվում է դրականի ձևերին չ- մասնիկն ավելացնելով, այլ
ժխտման դերբայով և օժանդակ բայի ժխտական ձևերով, օրինակ՝ կգրեմ – չեմ
գրի, կգրես-չես գրի, կգրի-չի գրի, կգրեի – չէի գրի, կգրեիր-չէիր գրի և այլն։ Սա
ժխտական դերբայի միակ կիրառությունն է։
Հրամայական եղանակի ժխտականը (արգելական հրամայականը) կազմվում
է մի՛ մասնիկով, օրինակ՝ գրի՛ր – մի՛ գրիր, գրեցե՛ք//գրե՛ք – մի՛ գրեցեք // մի՛
գրեք, կարդա՛ — մի՛ կարդա, կարդացե՛ք – մի՛ կարդացեք և այլն։ Սոսկածանցավոր
և պատճառական բայերի ժխտական հրամայականը կազմվում է երկու ձևով՝ մի՛
մտնիր – մի՛ մտիր, մի՛ փախչիր – մի՛ փախիր, մի՛ հեռացնի – մի՛ հեռացրու և այլն։
Երկրորդ ձևերը տարածվել են ժողովրդախոսակցական լեզվի ազդեցությամբ:

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի հանկարծ աչքը նրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի…

չե՜մ կորչի-ապառնի, դիմավոր, ե խոնարհում, չեզոք սեռի, եզակի, ածանցավոր բայ է
չեմ հագեցել-դիմավոր, ա խոնարհում, եզակի, ածանցավոր բայ է
չեմ հասցրել-դիմավոր, ե խոնարհում, ածանցավոր բայ է
չեմ լինի-ապառնի, դիմավոր, եզակի, ե խոնարհում, ածանցավոր բայ է
Չի ղողանջի-ապառնի, դիմավոր, եզակի, ե խոնարհում, պարզ բայ է
չեն գերի-ապառնի, հոգնակի, դիմավոր, ածանցավոր բայ է
չփակվի-ապառնի, անդեմ, ածանցավոր բայ է
չքնի-ապառնի, անդեմ, պարզ բայ է
չանցնի-պարզ, անդեմ ,ե խոնարհում

Անկանոն բայեր

Կան բայեր, որոնց խոնարհման համակարգի որոշ ձևեր և դերբայներ կազմությամբ շեղվում են ընդհանուր օրինաչափություններից։ Այդ բայերը կոչվում են
անկանոն։ Օրինակ՝ ասել բայի անցյալ կատարյալը պետք է լիներ ասեց՝ որպես ե
խոնարհման պարզ բայ, սակայն լինում է ասաց, հրամայականը պետք է լիներ
ասի՛ր, մինչդեռ լինում է ասա՛ և այլն։ Գալ, ուտել, լինել բայերի դեպքում փոխվում
է ամբողջ հիմքը՝ եկա, կերա, եղա և այլն։ Որոշ անկանոն բայեր ունեն զուգահեռ
ձևեր, օրինակ՝ բերի -բերեցի։

Պակասավոր բայեր

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։
Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Պակասավոր են հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ,
եմ բայերը։ Սրանցից կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, եմ բայերը հարց չեն ստանում։

Գործնական աշխատանք1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։2.  Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել

“Школьные экскурсии”

Экскурсия это коллективное посещение достопримечательных мест.В экскурсии очен много хороших сторон. Во время экскурсии мы узнаем больше о красивых, интересных местах нашего города ,получаем информацию об этих местах от учителей.и также заводим новых друзей.Мне очень нравятся экскурсии.Я стараюсь много ездить на экскурсии.

9-րդ, Գործն․ աշխ․

Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։

Հին աշխարհի մայրերը և քույրերը տղամարդկանց կռվի ուղարկելուց ասում էին «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։ Կամ վահանով՝ հաղթանակած, վահանին ՝ հերոսաբար զոհված։

2. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Երրորդ տարբերակ՝պարտություն

3. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

Մեր օրերում այդ արտահայտությունը տեղին է պատերազմ գնալիս

4. Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։

Պաշտպանության, նշանակության, սովորության, գործողության։

5. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Ով-հարաբերական,ինչու-հարաբերական,մի-անորոշ,իրենց-անձնական,սա-ցուցական,այս-ցուցական,նրանց-անձնական,այդ-ցուցական,այն-ցուցական,երբ-հարաբերական։

6. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Անգնահատելի-որակական,ամուր-որակական,ամրակուռ-որակական,նենգ-որակական,բարբարոս-որակական,արտաքին-որակական,հին-որակական,մարտաշունչ-որակական,հայրենասիրական-հարաբերական,սուրբ-որակական,հերոսաբար-որակական,վճռական-հարաբերական,ճակատագրական-հարաբերական,թևավոր-հարաբերական

7. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։

Ուղղված – հարակատար դերբայ, կրավորական սեռ. Զարկեցիր – ժխտական դերբայ,չեզոք սեռ,պարզ
Դարձար – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ
Կա – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ.
Ուղարկելիս – համակատար դերբայ, ներգործական սեռ,պարզ. Հաղթանակած – հարակատար դերբայ, չեզոք սեռ,պարզ. Վերադարձիր – ժխտական դերբայ, չեզոք սեռ,պարզ. Զոհված – հարակատար դերբայ, կրավորական սեռ, ածանցավոր. Հասկանալու – ապակատար դերբայ, ներգործական սեռ,պարզ Տեղափոխել – անորոշ դերբայ, ներգործական սեռ, ածանցավոր. Կնանգնած – հարակատար դերբայ, չեզոք սեռ,պարզ

Design a site like this with WordPress.com
Get started