Ավարտվում է 2020 թվականը ։Շատ դժվար էր առաջին կիսամյակը , կոռոնավիրուսի պատճառով շատերս բացակայեցինք և բաց թողեցինք շատ դասեր,պետք էր կես մետր հեռավորություն պահեինք, բայց Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որի ժամանակ ավելի դժվար էր կենտրոնանալը դասերի վրա։
Հայոց լեզվի դաընթացների ժամանակ մենք կրկնեցինք մեր անցածը սովորեցինք նոր բաներ մասնակցեցինք տարբեր նախագծերի։Մեզ դասավանդում է ընկեր Սոֆյան, նրա հետ շատ հեշտ և հաճելի էր աշխատելը։
Գրականության ժամանակ կարդացինք տարբեր պատմվածքներ, վերլուծեցինք։Մեզ գրականությունը ևս դասավանդում էր ընկեր Սոֆյան)
Մաթեմ։Երկրաչափություն և հանրահաշիվ
Առաջին երեք ամսում մեզ դասավանդեց ընկեր Լիանան ,նրա հետ շատ հետաքրքիր էր անցնում դասերը։Դեկտեմբերին մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը։
Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, ուսումնասիրում ենք մարդու օրգանիզմը, որը շատ հետաքրքիր է։Մեզ դասավանդում է ընկեր Անուշը, նրա հետ նույնպես դասերը շատ հետաքրքիր էին անցնում։
Պատմությունը մեզ դասավանդում է ընկեր Վարդանը, նա շատ մանրակրկիտ բացատրում էր։Դասընթացի ժամանակ կարդում,քննարկում և համեմատություններ էինք անում, շատ հետաքրքիր էր անցնում։
Անգլերեն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։Մեզ դասավանդում է ընկեր Սերինեն ։Շատ հետաքրքիր են անցնում դասերը։Ընկեր Սերինեն ուսուցիչ լինելուց բացի նաև շատ լավ ընկեր է։
Ռուսաց լեզու առարկան նույնպես շատ եմ սիրում , դասավանդում է Ժաննա Ալբերտովնան։Դասերը հետաքրքիր են անցնում, կարդում ենք պատմվածքներ, քննարկում, կատարում վարժություններ և այլն։
Ֆիզիկաի ժամանակ մենք կատարում ենք տարբեր փորձեր և շատ հետաքրքիր է անցնում։Մեզ դասավանդում է ընկեր Գոհարը։
Քիմիաի ժամանակ ևս կատարում ենք փորձեր , շատ հետաքրքիր է անցնում: Դասավանդում է ընկեր Վեներան։
Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, դասերն անցնում են շատ հետաքրքիր։
Հասարակագիտության ժամանակ քննարկում ենք օրենքները, իրավունքները։ Հասարակագիտությունը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։