Գարնան՝հեղեների ժամանակ գետակը վարարում է և ընթացքի մեջ առնելով մեծ և փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։
Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձրունքի վրա կա մի հինավուրձ մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Աստվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։
Ոչ ոք չգիտե երբ է կառուցվել այդ տաճարը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է, որ ինչվոր բան հուշում է։
Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։