Design a site like this with WordPress.com
Get started

Բառարանային ֆլեշմոբ

Բառարանը տեղեկագիրք է, որը պարունակում է լեզվի բառերը սովորաբար այբբենական կարգով դասավորված՝ դրանց ձևերի, գործառույթների, իմաստների, ուղղագրությունների մասին տեղեկություններով։

Որո՞նք են բառարանի հիմնական առանձնահատկությունները:

  • բառերի իմաստը.Բառի մասին ամենակարևոր տեղեկատվությունը, որը պարունակում է բառարանը, իմաստն է:
  • Օգտագործումը.Լավ բառարանը կտա նաև օգտագործման օրինակներ:
  • Ուղղագրություն
  • և այլն

Գյումրվա բառարան

Սպեսնա- այդպիսի, այդպես

Օրինակ՝ «Կռնանք սիգ սպեսնա ենենք ոչ թե ըդպես»

սայլուգ – գիժ, խելառ

Կագալ – ընկույզ

Օրթանջիլ – միջնեկ

Քյոսա – դեմքին մազ չունեցող

Գաղափարըս տրաքիգը – ուժեղ գլխացավ

Օղուլ – բարեկամ, ընկեր

Ղառղառ – ագրավ

Փռտի – ձրի

Իսան – մարդ

Աբուռ – ամոթ

Փաչա, փաչեք – ոտք, ոտքեր

Թշշիկ – սոդայաջուրu

Ալիշ վելիշ – զրույց

Ղըդիկ – խուտուտ