. Տրված բառերի միացումով կազմել բարդ բառեր
փափուկ սիրտ
սուր միտք
զորք հանդես
վառել փայտ
աշխարհ աշխարհ
անութ ցուփ
2. Բացատրել հնչյուն, հնչուն բառերի տարբերությունը, դրանք գործածել նախադասությունների մեջ
3. Ինչ է համանունությունը, բերեք համանուն բառերի օրինակներ։
4. Կազմել նախադասություններ «ակ» համանունի բոլոր իմաստներով։
5. Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը։
- Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
- Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
- Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
- Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
- Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
- Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։
· Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։
6. Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․
ինտերնետ
շերտավարագույր
ժալյուզի
պարզունակ
էսկալատոր
վերելակ
լիֆտ
համացանց
Օնլայն
պաստառ
Աբոյ
հաղորդագրություն
Լինկ
հղում
Պրիմիտիվ
ոտնակ
Մեսիջ
շարժասանդուղք
Պեդալ
առցանց
7. Թվարկել հայերենի խոսքի մասերը, յուրաքանչյուր խոսքի մասից բերել մեկական օրինակ։
8. Ինչ է նախադասությունը։ Բերել պարզ և բարդ նախադասությունների օրինակներ։
9. Կետադրել տրված նախադասությւոնները։
· Մենք երիտասարդներս լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները։
· Դադարեց անձրևը լուսինը վար նայեց սպիտակ լեռների կապույտ ձորերից։
· Նրանք ավարտելով իրենց աշխատանքը սկսեցին օգնել ընկերներին։
· Մեծատաղանդ դերասանի Վահրամ Փափազզյանի արվեստը միշտ հիացմունք է պատճառում։
· Ներս մտավ մի անձնավորություն տարօրինակ արտաքինով։
10. Ընտրել դարձվածքի ճիշտ բացատրությունը․
Գլուխ պահել
· թաքնվել
· աշխատելուց խուսափել
· փախչել
· գաղտնի լսել
Աչքից ընկնել
· տարբերվել
· տեսադաշտից կորցնել
· նախկին հարգանքը չունենալ
· ուշադրությունը վրան պահել
Աշխարհով մեկ լինել
· երջանկանալ
· ճանապարհորդել
· ամենուրեք տարածել
· մարդկանցից հեռանալ
Աջ ձեռք
· ղեկավար
· աջլիկ
· վստահելի անձնավորություն
· ճշտախոս
Արյունը երակներում սառչել
· մահանալ
· շատ հոգնել
· մրսել
· սարսափել
Գլխի ընկնել
· շուռ գալ
· խելագարվել
· հասկանալ
· զղջալ
Գետինը մտնել
· կորչել
· սաստիկ ամաչել
· ոչնչացնել
· մահանալ
Քարը փեշից թափել
· համաձայնվել
· թեթևանալ
· հանգստանալ
· փչացնել
Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել
· չափազանց հաջողակ լինել
· դժվար գործեր ձեռնարկել
· շատ ուժեղանալ
· անկարող դառնալ