Домашнее задание

Я родился в Ереване, очень люблю этот город. Мне он нравится, потому что он очень красивый, очень другой. Я не хочу ничего менять, но хочу, чтобы люди не засоряли наш город мусором . Мусор портит красоту нашего весь город. Я сделаю все, чтобы избавить наш город от мусора. Но есть некоторые постройки, которые мне не нравятся, я бы построил на месте тех построек более интересное здание, которое принесло бы пользу флоре и фауне. Кроме того, я бы вырастил больше деревьев. , растения, они украсят красоту нашего Еревана.

Մագնիսական երևույթներ

  1. Շարժվող էլեկտրական լիցքերի շուրջ գոյություն ունեն.
    1.միայն էլեկտրական դաշտ
  2. միայն մագնիսական դաշտ
  3. Էլեկտրական և մագնիսական դաշտեր

2. Ինչպես կարելի է ուժեղացնել կոճի մագնիսական դաշտը.
1.կոճի տրամագիծը մեծացնելով.
2.կոճի ներսում երկաթյա միջուկ դնելով.
3.Կոճում հոսանքի ուժը մեծացնելով

3.Թվարկված որ նյութերը բոլորովին չեն ձգվում մագնիսի կողմից.
1. ապակի 2. պողպատ 3. նիկել 3. թուջ

4.ԱԲ մագնիսի մեջտեղը չի ձգում երկաթյա խարտուքը։ԱԲ գծով մագնիսը բաժանվում է 2 մասի ։Կոտրվածքի Ա և Բ ծայրերը կձգեն երկաթյա խարտուքը։
Այո բայց շատ թույլ.
ոչ.
այո քանի որ առաջագնում են 2 մագնիսներ իրենց հարավային և հյուսիսային բևեռներով.

5.Մագնիսական բևեռին մոտեցվում են 2 գնդասեղներ:Ինչպես կդասավորվեն գնդասեղները եթե նրանց բաց թողնեն ։

կկախվեն ուղղաձիգ

The camp went very well, I am satisfied. At first our detachment leader was Miss Anik and then Miss Serine. During the camp with Miss Anik we went to college, got acquainted with all the departments and so on. On the 28th of the month with Miss Serine we went to the rink, it went very well, but I fell a lot and now my legs hurt a lot. This last 2 days we played reading skills and … talking skills?i dont remember😁And…yeah…the camp went very well.

Առաջին շրջանի ամփոփում

Ավարտվում է 2020 թվականը ։Շատ դժվար էր առաջին կիսամյակը , կոռոնավիրուսի պատճառով շատերս բացակայեցինք և բաց թողեցինք շատ դասեր,պետք էր կես մետր հեռավորություն պահեինք, բայց Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որի ժամանակ ավելի դժվար էր կենտրոնանալը դասերի վրա։

Հայոց լեզու

Հայոց լեզվի դաընթացների ժամանակ մենք կրկնեցինք մեր անցածը սովորեցինք նոր բաներ մասնակցեցինք տարբեր նախագծերի։Մեզ դասավանդում է ընկեր Սոֆյան, նրա հետ շատ հեշտ և հաճելի էր աշխատելը։

Գրականություն

Գրականության ժամանակ կարդացինք տարբեր պատմվածքներ, վերլուծեցինք։Մեզ գրականությունը ևս դասավանդում էր ընկեր Սոֆյան)

Մաթեմ։Երկրաչափություն և հանրահաշիվ

Առաջին երեք ամսում մեզ դասավանդեց ընկեր Լիանան ,նրա հետ շատ հետաքրքիր էր անցնում դասերը։Դեկտեմբերին մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը։

Կենսաբանություն

Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, ուսումնասիրում ենք մարդու օրգանիզմը, որը շատ հետաքրքիր է։Մեզ դասավանդում է ընկեր Անուշը, նրա հետ նույնպես դասերը շատ հետաքրքիր էին անցնում։

Պատմություն

Պատմությունը մեզ դասավանդում է ընկեր Վարդանը, նա շատ մանրակրկիտ բացատրում էր։Դասընթացի ժամանակ կարդում,քննարկում և համեմատություններ էինք անում, շատ հետաքրքիր էր անցնում։

Անգլերեն

Անգլերեն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։Մեզ դասավանդում է ընկեր Սերինեն ։Շատ հետաքրքիր են անցնում դասերը։Ընկեր Սերինեն ուսուցիչ լինելուց բացի նաև շատ լավ ընկեր է։

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզու առարկան նույնպես շատ եմ սիրում , դասավանդում է Ժաննա Ալբերտովնան։Դասերը հետաքրքիր են անցնում, կարդում ենք պատմվածքներ, քննարկում, կատարում վարժություններ և այլն։

Ֆիզիկա

Ֆիզիկաի ժամանակ մենք կատարում ենք տարբեր փորձեր և շատ հետաքրքիր է անցնում։Մեզ դասավանդում է ընկեր Գոհարը։

Քիմիա

Քիմիաի ժամանակ ևս կատարում ենք փորձեր , շատ հետաքրքիր է անցնում: Դասավանդում է ընկեր Վեներան։

Աշխարհագրություն

Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, դասերն անցնում են շատ հետաքրքիր։

Հասարակագիտություն

Հասարակագիտության ժամանակ քննարկում ենք օրենքները, իրավունքները։ Հասարակագիտությունը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։

Ամփոփիչ աշխատանք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.

Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք: 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).

հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— ատյան
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գին
ածխահատ—ածուխ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով. 

Մերձ (քաղաքային) —-Մերձքաղաքային
տարե (վերջ)         —-տարեվերջ
լեփ (լեցուն)          —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան)  —-հարավարևմտյան
հարյուր (քսանչորս)    —-հարյուր քսանչորս
տեսակ (տեսակ)         —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն)                ——-ի զեն
ծովից (ծով)        —–ծովից ծով
ըստ (ամենայնի)  —–ըստ ամենայնի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.  

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվաթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու ,լայնատեր և թխկիներ երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց ՝անտառը լցնելով հուժկու շառաչյունով: 

Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր  շարքի բառերն են իրար հոմանիշ․.
1.շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ.
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ.
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ.
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը.
Ռմբակոծել(ռումբ)սրճարան(սուրճ), կնքել(կնունք), մտամոլոր(միտք) վիրաբույժ(վերք), զինագործ(զենք), ըմպանակ(ումպ)գրադարան(գիր), ընչաքաղց(ինչք), կապտավուն(կապուրտ):

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․
Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակվահանակ, գնդակ:

-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդորսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդգնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։

-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգինցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։ 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:

ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք,հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ,սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10․ Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․• Պանդխտություն• Ես կփոխեմ աշխարհը• Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում• Մահ և անմահություն• Արևի երկիր Հայաստանս

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը դա կառավարման համակարգ է, որտեղ մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց առաջնորդներին ազատ ընտրությունների միջոցով, արտահայտել իրենց պահանջները, մտահոգությունները և այլն։Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։

Հայոց լեզվի առաջադրանք 16-20․11

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։

Համերգը մոտենում էր վախճանին իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո տեսան։ Ու թեև գիտեի նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

ակնապիշ-պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած.
պոռթկալ-որևէ պատռվածքից՝ ճեղքից և այլն ուժգնորեն դուրս հոսել, ժայթքել

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական բառերը։

Հանդիսական-հան-դի-սա-կան. 2 փակ, 2 բաց

Հայտարարվեց-հայ-տա-րար-վեց. 3 փակ, 1 բաց

Մենխոսություն-մե-նա-խո-սու-թյուն. 1 փակ, 4 բաց

Երևակայական-ե-րե-վա-կա-յա-կան. 1 փակ, 5 բաց

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

հանդիսականներին-հանդես,ոճրագործ-ոճիր,

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

ավարտ – վերջ

բառ – խոսք

թուշ – այտ

շեղվել – ծռվել

հանցագործ – ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր ենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտես բառերը։

ենթադրություն=ենթ+ա+դրություն

սառնասիրտ=սառն+ա+սիրտ

Հանդիսական=հանդես+ական

վերջին=վերջ+ին

մենախոսություն=մեն+ա+խոսք+ություն

տնտես=տուն+տես

7. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական

Ոչ ոք – ժխտական

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական,

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք,

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:

Բաթումի պայմանագիրը ստորագրվել է 1918 թ. հունիսի 4-ին և ստորագրել են Թու***ան, Ադր***անը, Հայաստանը , Վրաստանը։. Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։Թուրքիային էր անցնում երկաթուղին։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։Գեներալ Անդրանիկը հունիս – հուլիսին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք կամ Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Սակայն Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և մոտ 5 գավառ։
Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։

Հոդված 1։Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված 2։Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:
Հոդված 3։Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված 4։Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված 5։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված 6։Հայկական Հանրապետության մեջ ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: 
Հոդված 7։Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև բացակայում են ամեն տեսակի պայմանագրեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր, ակտեր, հրահանգներ և այլ միջազգային փաստաթղթեր, երկու պայմանավորվող կողմերը համաձայնվեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:
Հոդված 8։Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Հոդված 9։Մինչև Հայկական Հանրապետության` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայկական Հանրապետության միջև փոստային և հեռագրական կապերը կվերականգնվեն նույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո, Միջազգային միության փոստային և հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:
Հոդված 10։Պայմանավորվող կողմերից մեկի տերիտորիայի բնակիչները կամ համայնքները, որոնք ունեն սեփականության կամ օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով: 
Հոդված 11։Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:
Հոդված 12։Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 13։Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված 14։Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: 

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական գործողությունն էր։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։


2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի անկախության հռչակումից ,Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ կամ վարչապետ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին։Մինչ նորակազմ կառավարությունը տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել Արամ Մանուկյանը (նրան կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր)։Պետական կառավարման տեսակետից ,ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Կառավարության նախագահը համարվում էր հանրապետության թիվ 1 պաշտոնատար անձը։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։

Բանակը

Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով: Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ: Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ: Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր– «Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր

ՀՀ պետական խորհրդանիշներ են Հայաստանի դրոշը, Հայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։

Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից , որը ընդունվել է օգոստոսի 24 1990-ին։Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»

Զինանշանը ընդունվել է 1992 ապրիլի 19-ին

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատլեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։


3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.




Design a site like this with WordPress.com
Get started