Լաբորատոր աշխատանք. Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.

 N    t, վ     s, մ      a,  մ/վ2    v, մ/վ
1.1,060,450,80,8
2.1,060,450,80,8
3.1.000,450,90,9
4.1.070,450,750,8

Գործնական աշխատանք՝ Տարբեր քիմիական կապերով մոլեկուլների և բյուրեղացանցերի մոդելների հավաքում

Ներքոբերյալ   նյութերում՝ H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ:

Ոչբևեռային կով. կապԲևեռային կով. կապԻոնային կապՄետաղական կապ
H2
H-H
HCl
H-Cl
NaCl
Fe
O2
O=O
H2O

N2NH3


P4CH4













Հոկտեմբերի 14-20, առաջադրանք, 8-րդ դասարան:1 առաջադրանք

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը//Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 23-24/
  • Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Ազգային–ազատագրական պայքարը վերաճեց Անկախության պատերազմի, որն ընթացավ 1775–1783 թթ.։ Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված գաղութների ներկայացուցիչների համաժողովը (Կոնգ րե սը) հռչակեց ամերիկացիների բնական իրավունքները՝ Անգլիայից պահանջելով ճանաչելու դրանք։ Սակայն մերժում ստանալով՝ սկսեց ձևավորել կանոնավոր բանակ։ Այդ գործը հանձնարարվեց Ջ. Վաշինգտոնին:
Մինչ ընթանում էին ռազմական գործողությունները, 1776 թ. հուլիսի 4–ին Կոնգրեսն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այն հիմնված էր լուսավորական գաղափարների վրա. ճանաչել ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Կոնգրեսը հռչակեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։

Անկախության հռչակումից հետո առաջին նախագահ ընտրվեց հենց Ջորջ Վաշինգտոնը: Նրա դերը ԱՄՆ-ի անկախության մեջ շատ կարևոր էր:

Հոկտեմբերի 14-20, սռաջադրանք 2

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 26-31/

  1. Ավատատիրական վերապրուկները խոչընդոտում էին նրա զարգացմանը։ Գյուղացիներն անձնապես ազատ էին, սակայն հողազուրկ էին և ավատատիրոջը բազմապիսիհարկեր էին վճարում։ Ծանր էր վիճակը նաև արդյունագործության մեջ։ Պետությունը մենաշնորհներ և արտոնություններ էր տալիս առանձին ձեռներեցների, իսկ մնացածներին զրկում ազատգործելու հնարավորությունից։
  2. 1791թ. ընդունվեց Ֆրանսիայի առաջին Սահմանադրությունը։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ: 1792թ. սեպտեմբերին Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։ Լուի XVI–ը հեռացվեց իշխանությունից և իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան։ Մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ Արական սեռի բոլոր չափահաս քաղաքացիները կարող էին ընտրել և ընտրվել պետական պաշտոններում՝ առանց ունեցվածքային սահմանափակման։
  3. Հակասությունները մեղմելու և նոր հարկեր սահմանելու նպատակով Լուի XVI–ը (1774–1793) որոշեց հրավիրել Գլխավոր շտատներ (Դասային համաժողով)։ Դա միջնադարից եկող մարմին էր, որին մասնակցում էին հասարակության երեք դասերը (հոգևորականներ, ազնվականներ, քաղաքացիներ)։ Վերջին անգամ այն հրավիրվել էր 1614 թ.։
  4. 1789թ. հուլիսի 14–ին Փարիզում գրավեց Բաստիլ ամրոցը՝ հին կարգերի խորհրդանիշը (այդ օրը համարվում է Ֆրանսիայի ազգային տոնը)։ Երկրում ծայրառավ համաժողովրդական շարժում։ Սարսափած ազնվականությունը հեռանում էր երկրից։ Հեղափոխությունը պաշտպանելու նպատակով կազմավորվեց Ազգային գվարդիան։ Այսպես սկսվեց ֆրանսիական Մեծ հեղափոխությունը:
  5. Սահմանադիր ժողովը 1789թ. օգոստոսի 26–ին ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։ Դա նոր դարաշրջանի կարևորագույն իրավական փաստաթղթերից մեկն է։ Հռչակագիրը հաստատում էր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ։ Իշխանության գերագույն աղբյուր էր ճանաչվում ոչ թե արքան, այլ ազգի հավաքական կամքը։ Շեշտվում էր մարդկանց ազատ լինելու, մասնավոր սեփականություն ունենալու, ցանկացած բռնաճնշման դիմակայելու, սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու, անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու և այլ բնական իրավունքները։
  6. Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ:
  7. 1791 թվականի հունիսիս 20-ին թագավորը փորձեց փախչել Ֆրանսիայից, սակայն Վարենում բռնվեց փոստային աշխատակցի կողմից։ Տարվեց Փարիզ և պահվեց իր սեփական պալատում։
  8. Առաջին ֆրանսիական հանրապետությունը, հիմնադրվել է 1792 թվականի սեպտեմբերի 22-ին նոր ձևավորված Ազգային կովենտ կողմից։ Հանրապետությունը գոյատևեց մինչև 1804 թվականը, երբ Նապոլեոն Բոնապարտը ընդունեց Ֆրանսիայի առաջին կայսրության հռչակագիրը։ Այս ժամանակաշրջանը հայտնի էր միապետության փլուզմամբ, տերորի ժամանակաշրջանով, Դիրեկտորիայով և Տերմիդորյան հեղաշրջմամբ, Նապոլեոնի իշխանության զավթմամբ։
  9. Կարճ ժամանակում Կարնոն ստեղծեց մի քանի բանակեր՝ մարդիկ կամավոր մեկնում էին բանակ։ Կամավորներ շատ էին և նրանք տարբեր պատճառներ ունեին՝ մի մասը ձգտում էր հանրապետական կարգերը տարածել ամբողջ Եվրոպայում, մի մասը Ֆրանսիայի սահմանները մեծացնելու համար և այլն։ Մեծացավ բարձր պաշտոններ ստանալու հնարավորությունը, այն չափ, որ հասարակ շարքային զինվորը կարող էր գեներալ դառնալ։ Արդեն հեղափոխական զորքերը անցան հարձակումների՝ տարբեր ուղղություններով և սկսեցին Դիրկտորիայի սահմանների ընդլայնման գործընթացը։

Տնային աշխատանք

Համեմատել միջնադարյան և նոր ժամանակի քաղաքները:

Միջնադարում քաղաքները բավականին հասարակ են եղել: Իսկ նոր ժամանկի քաղաքներում պարզ երևում էր արդյունաբերական հեղաշրջման արդյունքը: Միջնադարյան քաղաքները տարբերվում էին նոր ժամանակի քաղաքներից իրենց ճարտարապետական լուծումներով, նոր շինություներով:


Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության I շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ: Մարդիկ սկսեցին կատարել նոր հայտնագործություններ: Զարգանում էր տեխնիկան, աշխատանքի պահանջարկը մեծանում էր: Մարդիկ սկսում էին ավելի լայն մտածել:

Առաջադրանք 1:Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6:

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728Դրույթները՝ 1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:Հիմնավորումները ՝1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:Ես այս դրույթից կարդալով, հասկանում եմ, որ սեփական փորձից ելնելով, քեզ մոտ կարող են առաջանալ նոր գաղափարներ:2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մենք մեր նույն, հիմնական գործողությունների, ռեֆլեքսների շնորհիվ, ամեն անգամ կրկնելով նույնը, բացահայտում, ընկալում ենք նոր գաղափարներ:3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մարդն ինչ տեսնում է, ինչ հասկանում է, դա գաղափար է կամ ինչ-որ մեկի գաղափարի արդյունքը:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

Ըստ Լոկի ՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են: Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ էլ ազատ են, հավասար, անկախ: Ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց կարծում եմ, որ այժմ այս ամենի հակապատկերն է, մարդիկ հավասար չեն, որովհետև հասարակությունը ունի երկու հիմնական խումբ ՝ հարուստներ և աղքատներ: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ըստ Լոկի, մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Մարդիկ միայն իրենց լիակատար զգալու դեպքում դրսևորում են խաղաղություն և բարյացակամություն…

Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

  1. Մարդը պետք է լինի կրթված, գրագետ և քաղաքակիրթ…
  2. Պետք է լիենել սիրալիր, սիրել, հարգել…
  3. Պետք է հաճախ ժպտալ…
  4. Պետք է լինել միաժամանակ և՛ համեստ, և՛շփվող…
  5. Պետք է օգնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք…
  6. Պետք է բարություն անել, լինել բարի…

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

ՈՎ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ԵՐՋԱՆԻԿ Է

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Յուրաքանչյուր ոք ունի երջանկության իր բանաձևը, և ամեն մարդ ապրելով իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, ինչպես պատկերացնում է, երջանկանում է:

Այստեղ հիմնականում ասվում է, որ պետք չէ երեխային ստիպել ինչ-որ բան անել։ Ամեն մարդ պետք է անի և զբաղվի նրանով, ինչը նրան հետաքրքիր է: 

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:

Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պատահականությունը չի ղեկավարում աշխարհը: Պատահական ոչինչ չի լինում: Մարդիկ ձգտում են ինչ-որ բանի, և եթե դա լինում է ավելի շուտ, քան դու սպասում էիր, ապա, դա լինում է միայն նրա համար, որովհետև դու պայքարել, աշխատել ես դրան հասնելու համար: Եվ դա լինում է նրա համար, որ հաջորդ ձգտումիդ հասնելու համար, ավելի շատ պայքարես ու աշխատես:

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:

Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆ-ում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացման գործընթացին: 1786 թ-ին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին, համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆ-ի 1787 թ-ի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից:  1779–81 թթ-ին  Ջեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթ-ին դեսպանորդ էր Փարիզում, եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթ-ին Ջորջ Վաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելու քաղաքականություն: 1796 թ-ին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթ-ին՝ ԱՄՆ-ի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդի հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թ-ին Ֆրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թ-ին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքական կյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թ-ին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջը: Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար: 1796 թ-ին Ջեֆերսոնն ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության նախագահ: Զբաղվել է նաև լեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության և այլ հարցերով, հատկապես ճարտարապետությամբ: Մասնակցել է Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆ-ի Կապիտոլիումի նախագծման աշխատանքներին: Նախագծել է մի շարք հասարակական շենքեր ու առանձնատներ Վիրջինիայում. հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլի մերձակայքում, Ռիչմոնդի Կապիտոլիումը, Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում և այլն: Ջեֆերսոնի գրքերի հավաքածուի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը:Բենջամին Ֆրանկլինը, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ և  մասոն է։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Ֆրանսիացի հեղափոխական Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը Ֆրանկլինին հասցեագրված նամակում նրան անվանել է «աշխարհի ամենահանրահայտ գիտնականը»:

Կենսագրություն

Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին, Բոստոնում։ 15 րդ երեխան էր ընտանիքում (ընդհանուր 17 երեխա)։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։ 12 տարեկանից նա սկսում է աշխատել իր եղբոր՝ Ջեյմսի տպագրատանը որպես աշակերտ, իսկ տպագրությունը նրա հիմնական մասնագիտությունն էր երկար տարիների ընթացքում։

1727 թվական Ֆիլադելֆիայում ստեղծում է սեփական տպագրատունը։ Հրատարակել է «Փենսիլվանյան ամսագիր» (1729-1748), 1732-1758 թթ.՝ «Թշվառ Ռիչարդի օրագիրը» տարեգիրքը։

1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ, այդ թվում՝ Տ.Ի. ֆոն Կլինգշտետ (1773), Ե.Ռ. Դաշկովա (1789), Պ.Ս. Պալլաս (1791), Ֆ.Պ. Ադելունգ (1818), Ի.Ֆ. Կռուզենշտեռն (1824), Վ.Յ. Ստռուվե (1853)։

1731 թվականին ստեղծել է Ամերիկայում առաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։ 1737 թվականից մինչև 1753 թվականը եղել է Փենսիլվանիայի փոստապետը, 1753-1774 թթ. զբաղեցրել է նույն պաշտոնը բոլոր հյուսիսամերիկյան գաղութների մասշտաբով։ 1776 թ. մեկնել է Ֆրանսիա՝ որպես դեսպան՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով։ Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել, այդ թվում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1789 թ. Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Նա մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «Ինը քույրեր» խմբակի մեջ։ Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.)։ «Ժամանակը ոսկի է» արտահայտության հեղինակն է («Խորհուրդներ երիտասարդ առևտրականին», 1748 թ.)։

Ֆրանկլինը մահացել է 1790 թվականի ապրիլի 17–ին։ Ֆիլադելֆիայում նրա թաղմանը ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ։

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;

Պայքար, որի նպատակն էր բարձրացնել գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ:

Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ողղաձիգ հավասարաչափ շարժման վիճակը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համասարակշռված են։

2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ:

3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին

a=F/m

F=ma

F->=ma->

Fք-F2-Fդ=ma

7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

2 մարմիններ միմ՛անց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ.13-էջ20-ըև էջ23-ից էջ36-ը

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող  շարժումների վերաբերյալ:

Տեսանյութում լինի  մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումը ուղարկեք ինձ:

Նախագծային շաբաթ։5օր։16 հետաքրքիր փաստեր Guns N Roses-ի մասին

Guns N Roses- ը ձևավորվել է 1985 թ.-ին, ամերիկյան Hard Rock խումբը Լոս Անջելեսից: Մինչ այժմ խումբը թողարկել է վեց ալբոմ և համարվում է աշխարհի բոլոր ժամանակների ամենավաճառվող նվագախմբերից մեկը: Տեղեկացնենք մի քանի այլ հետաքրքիր փաստերի մասին այս աշխարհահռչակ խմբի մասին:

1.Անունների խաղը

Guns N Roses անվանումն առանձնահատուկ է թվում, և այն ձևավորվել է երկու խմբերի միաձուլման շնորհիվ: Axl Rose խմբի նվագախումբը, Hollywood Rose- ը համատեղեցին Tracii Gun- ի խմբի ՝ L.A. Guns- ի հետ, ուստի ձևավորեցին Guns N Roses նոր խմբի անունը:

2.Տարօրինակ անուններ խմբի համար

Մինչև Guns N Roses անունը ընտրելը, խմբի համար առաջարկվեց երկու անուն: Այդ անուններն էին AIDS և Heads of Amazon: Ուրախ եմ, որ նրանք չեն դիմել AIDS-ին:

3.22 փոփոխություններ մեկ խմբում

Guns N Roses խումբը սկսվել է 1985 թվականից ի վեր, նրանք 22 անգամ փոխել են իրենց սկզբնական կազմը:

Բուն խումբը բաղկացած էր Axl Rose- ից (վոկալ), Slash- ից (կապարի կիթառահար), Duff McKagan- ից (բաս) և Steven Adl- ից (թմբուկ):

4.Guns N Roses- ին միանալուց առաջ Axl Rose- ը քանդված էր

Գիտե՞ք, որ Axl Rose- ը այնքան էր կոտրվել Guns N Roses խմբին միանալուց առաջ, որ նա միացավ UCLA բժշկական հետազոտությանը, որտեղ նա պետք է ծխախոտ ծխի, և դրա համար վճարվեց 8 դոլար:

5.Վաղ կյանք Hell House- ում

Guns N Roses խումբն իրենց կարիերայի սկզբում ապրում էր Լոս Անջելեսում: Փոքր բնակարանը, որտեղ նրանք ապրում էին, կոչվում էր Hell House, քանի որ նրանք գործադրում էին այնտեղ գտնվող մեղքերի բոլոր ձևերը ՝ թմրանյութեր, աղջիկներ, ալկոհոլ և այլն:

6.Slash-ի սողուն կենդանիները

Saul Hudson նախկին գլխավոր կիթառահար, ով ավելի լավ է ճանաչում իր բեմական անունով Slash, ունի եզակի ընտանի կենդանիներ: Նա ուներ ավելի քան 20 օձ:

7.Duff McKagan-ի փոփոխված խմելու սովորությունները

1994-ին բասիստ Duff McKagan-ի ենթաստամոքսային գեղձը քայքայվեց իր ծայրահեղ խմելու սովորությունների պատճառով և հանկարծ պայթեց: Այս միջադեպն այնքան է ազդել նրա վրա, որ նա դարձել է սթափ և այժմ սպառում է միայն ոչ ալկոհոլային գարեջուր:

8.Հրդեհային իրադարձություններ

Կրակոցներից շատերը անցել են Guns N Roses տան վրա, և դա նույնպես առանց որևէ իրական զենք օգտագործելու: Ըստ խմբի անդամների, բոլորը գոնե մեկ անգամ ինչ-որ մեկին գնդակահարել են ինչ-որ մեկին, և իրենք իրենք են գոնե մեկ անգամ գնդակահարվել ուրիշների կողմից:

9.Axl Rose- ն ուներ խայթոց

Աքլ Ռոզը ուներ խարդավանք, որի անունն էր Կարեն Janeեյն Մաքնիլ և, ըստ աղբյուրների, նա բավականին համառ էր իր առաջընթացներում: Նա նույնիսկ պնդել էր, որ նախկինում հեռուստատեսային հաղորդակցություն էր վարում Axl Rose- ի հետ:

10.Պատմություն Տերմինատորի սաունդթրեքի հետևում. Դատաստանի օրը

«Կարող ես իմը լինել», «Terminator Judgment» օրվա սաունդթրեքը սկզբում համարվում էր «Ոչնչացման ախորժակը» ալբոմում: Սակայն ավելի ուշ պիտակի վրա Geffen Records- ը որոշեց դեմ օգտագործել այն ալբոմում:

11.5 րոպեանոց երգը

Guns N Roses- ի «Sweet Child O՛mine »ամենամեծ հիթ երգը գրվել է ընդամենը 5 րոպեի ընթացքում:

Բայց անհավատալի, բայց իրական փաստն այն է, որ մինչ օրս Սլաշը այս երգը համարում է խմբի ամենավատ երգը:

12.10 տարվա երգը

Եթե խումբը 5 րոպեի ընթացքում կարող է երգ գրել, ապա լիարժեք իրավունք ունի աշխատել 10 տարի երգի վրա: «Նոյեմբեր անձրև» -ը, խմբի հիթային հիթն ավարտվեց 10 տարի անց Axl Rose- ի կողմից:

13.թանկ տապանը

2008-ին Guns N Roses- ը դուրս եկավ իրենց «Չինական ժողովրդավարություն» ալբոմով: Այդ ժամանակ Axl Rose- ը խմբում մնաց միակ ինքնատիպ անդամը: Խմբի համար ծախսվել է 13 միլիոն դոլար արտադրության արժեք, բայց ալբոմն ապացուցել է, որ հսկայական դեր է կատարել առևտրային առումով:

14.Սլաշը ատում է Գլիին

Սլաշը կարծում է, որ շոուն Glee- ն սարսափելի է: Նա այնքան է ատում շոուն, որ նույնիսկ հրաժարվեց թույլ տալ նվագախմբի երաժշտությունը:

15.Ոգեշնչում «Դժոխքի դռան անմիջապես կողքին»


Դուք ճիշտ կռահեցիք: Երգը ոգեշնչվել է Գաբրիելլա Կանտորից, վարդի այն ժամանակ հարևաններից, ով պնդում էր, որ իրեն հարվածել են Չարդոնայի «իսկապես լավ շիշով»: Այնուհետև Axl Rose- ը People ամսագրին ասաց. «Անկեղծ ասած, եթե ես պատրաստվում էի նրան գինու շիշով հարվածել, նա չէր բարձրանա»:

16.Հակասական ալբոմի շապիկը

Ախորժակը ոչնչացման համար» ալբոմի սկզբնական շապիկը հիմնված էր Ռոբերտ Ուիլյամսի նկարների վրա, որը նույնպես վերնագրված էր «ախորժակ ոչնչացման»: Բնօրինակ ծածկոցը ցույց է տալիս, որ մի կին, որը բռնաբարվում է ռոբոտի կողմից: Երբ երաժշտական մանրածախ վաճառողները հրաժարվեցին պահեստավորել ալբոմը, կափարիչը փոխարինվեց դաջվածքի արվեստով, որը ցույց է տալիս Guns N Roses- ի անդամների գանգերը:

Հղումը։https://ohfact.com/interesting-facts-about-guns-n-roses/

Անհատական նախագիծ

Նախագծի վերնագիր՝Տիեզերք

նախագծի մասնակից՝Էլիզա Այվազյան

նախագծի ժամանակահատված՝մեկամսյա

նախագծի նպատակ՝Տիզերք ուսումնասիրել

նախագծի ընթացք՝գրքից, համացանցից

նախագծի ամփոփում մեկ շուրջտարյա ամսվա կտրվածքով

Design a site like this with WordPress.com
Get started