Մասնակիցներ՝ 7-րդ և 8-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝Սովորողը պետք է նշի քիմիայի հեռավար առցանց ուսուցման ժամանակ ձեռք բերած որևէ նոր կարողություն և հմտություններ:
Ժամանակը՝մայիսի 25-ից-հունիսի 5-ը
Արդյունքը սովորողները կարող են ներկայացնել պատումի,տեսանյութի կամ ձայնագրման ձևով:
Ես շատ բաներ ձեռք բերեցի՝սկսեցի քիմիա լավ հասկանալ, ամենաշատը սովորեցի ,թե ինչպիսի ծրագրերից պետք է օգտվեմ ,որպեսզի բոլոր նախագծերը իրականացնեմ և այլն։Ես շատ ուրախ եմ որ այստեղ գրքերով չեն աշխատում , որովհետև անցած դպրոցներում երբ գրքերով էինք աշխատում, նրանք ուղղակի դասը անգիր էին տալիս, իսկ այստեղ մենք այդ ամեն ինչը վիդեոների , պատումների տեսքով ենք անում՝ ամենինչ ավելի շատ հասկանալով։Շատ հետաքրքրին են անցնում առցանց դասերը, բայց ես շատ եմ ուզում ,որպեսզի մենք նորից հանդիպենք։