Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
Կամային՝ ապա, հապա, արի, դե
Անպայման կլրացնեմ բաց թողնված առաջադրանքները։. Ոչ,դուք արժանի չեք լավ վերաբերմունքի։. Ցավոք չկարողացանք փրկել նրա կյանքը։. Դու շատ կոկիկ և մաքուր էս երևում անգամ եթե դու ճաշակ չունես։. Դժվար թե այսօր գնանք էկսկուրսիայի։. Ահավասիկ ձեր թղթերը , ստորագրեք։. Ի դեպ,ես փորձեցի ասել ,որ այնտեղ կսպասեմ քեզ: Եթե շարունակեք խախտել դպրոցի օրենքները ապա կհեռացվեք այստեղից։
The Oscars are the most important award ceremony in the film industry. The host wasn’t the funniest the guy who did it last year. Ceremony was a lot longer. The best actor’s speech was the worst I can remember. However ,I think the actors were dressed more beautiful than usual. Apparently one actress was wearing the most expensive dress in the world.
2. It’s hotter today then it was yesterday Yesterday wasn’t hotter then it is today
I’ve never seen amore boring film in my life. That was the most boring film.
She’s the kindest person i know. I don’t know anyoneas kind person as she is.
I used to remember things more easily when I was younger. I don’t remember things easily then I was younger.
Martin and Stave play tennis equally as well. Steve plays tennis as well as Martin.
It’s the most expensive car in the world. There isn’t a car as expensiveasthis car.
3.BRIAN-I’ve been feeling really sick recently. VICKY- Oh dear. What’s wrong? BRIAN- I’m not sure. Every day I wake up more tired than the day before. VICKY-Sick and tired. You should see a doctor. BRIAN- I’m going to. I’ve made an appointment. VICKY-Well hopefully he’ll be able to help you get better. BRIAN-The problem is it’s for next Thursday. They didn’t have one any earlier. VICKY-What! That’s a week from now. BRIAN-I know. I’m not sure I can wait that long. VICKY- You’d better call them and tell them it’s an emergency.
Take this medicine and you’ll fell better in half an hour.
I always get sick when I travel by car.
Dad’s going to hospital to have an operation next week.
Can you phone the doctor and make an appointment for me?
Why don’t you see a doctor about your headaches?
You need to take more exercise to lose some weight.
1.Oh I hope you’ll get better soon 2. Hello I’d like to make an appointment with Dr. Hill. 3. He’s having an operation. 4. I think you need to see a doctor. 5. That dog needs to take some exercises. 6. I feel sick!
You should take more exercise.
You should better see doctor .
You need to loose some weight.
You should not eat so much.
You had to be careful.
You ought to join the gym.
1.I can’t do my homework
My advice is to put your phone in a different room and focus on doing homework.
2.I’m bored.
You can go for a walk, cuddle ,play with your pet, organize your closet, or you can just plan a party.
3.I haven’t got any money
4. I’m new at school and I don’t know anyone
You should try to talk to people on your own and ask them about themselves because people love to talk about them so you just have to ask them.
Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակություն է։Այն հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.-ին և այդ տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից:Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։Այս փոփոխությունը նպաստում է
ներբջջային նյութերի տեղաշարժմանը
միջբջջային նյութափոխանակությանը
օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Լինում են միաբջիջ օրգանիզմներ (բակտերիա,ջրիմուռ և այլն)և բազմաբջիջ(կենդանի, բույս, մարդ)։
Բջիջները կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմաից, կորիզից և օրգանոիդներից։
Բջիջները պարունակում են հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Իսկ ինչով են տարբերվում բուսական և կենդանական բջիջները?
Բուսական բջիջն ունի ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ: Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:
Բջիջները նաև կարող են լինել կորիզավոր (և ոչ կորիզավոր
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքները.
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրանտուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրադրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց միբեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամնստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչևքաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին: Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղըբեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր: Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց. -Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչեն նշանակում այս բոլոր արկղերը: Մարդը նայեց նրա ու ժպտաց. -Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են: -Ի՞նչ օրեր: -Քո օրերը: -Իմ օրե՞րը: -Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևսլիքը: Իսկ հիմա՞: Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ուբացեց դրանցից մեկը: Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իրհարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում: Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկմահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էրսպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել: Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իրհավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշինու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին: Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնածէր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ: -Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք: Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելուհամար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանցուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ուվայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը: Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Առաջադրանք
ա) Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛քՁեր կատարած ընտրությունը.
այդ օրերը բոլորն էլ անցած էին,
երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
երեքօրերումէլմնացելէրմեղքիզգացում,
բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:
Նա այդ երեք արկղերում թողել էր իր մեղքի զգացումը, նա չէր գնացել կնոջ հետևից՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա չէր գնացել եղբորը հիվանդատես՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա արդեն երկու տարի չէր կերակրել շանը՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով և այսպես հարյուրավոր արկղեր կաին այնտեղ, որոնցից յուրաքանչյուրի մեջ նրա մեղքի զգացումն էր․․․
բ) Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործությանմեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
նա վերջի պահին նո հասկացավ որ նա այլևս չի կարող հետ բերել այդ երեք կորսված օրերը…նա գիտակցեց որ նրա մեղքի կորստի պատճառով ոչ ոք այլևս չկար նրա կողքին։
Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`
1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:
3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ.
Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։
Ո՞ր լիցքերին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։
Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։
4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։
Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ ։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։
Մի գուցե բանաստեղծությունը կոչվում է Ռավեննայում որովհետև բանաստեղծը Ռավեննան նմանացրել է Արարատին։Ռավեննան Իտալիաի քաղաքներից է։Ինձ թվում է գրողը ուզում է ասել որ պետք չէ մի բան անել , չստացվի հետո տխրել ասել թե չի ստացվում ու չի էլ ստացվելու և դա շատ սխալ է, պետք է միշտ առաջ անցնել որպեսզի հասնեք ձեր ուզածին։
ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ)
Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա, Ճար չըկա, ճար անող չըկա, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն, Ափսո՛ս ասին, գնացի՛ն. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերս մնացին…
Ավետիք Իսահակյանը այս գեղեցիկ բանաստեղծությունը գրել է իր սիրած աղջկա մասին, ով նրանից հեռացավ։
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին, Հորդ մազերը – գետ գիշերվա, Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին, Ու գլուխըս կախեցի. Ժպտաց ժպտով առեղծվածի, Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.- Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի…
Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։
1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։
Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.
Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:
Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, որոնց բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար:
Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:
Հարիսա
Մուսա լեռան վրա բացի ցորենից ու գառան մսից ուրիշ բան չկար։Այդ 2 բաղադրիչները ջրով խառնում են իրար , հարում և այստեղից էլ ուտելիքը ստացավ «հարիսա» անունը։Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո յուրաքանչյուր ընտանիք սկսեց ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը պատրաստել հարիսա նշելով հաղթանակի օրը։
Հուշարձան
Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտումզոհված մուսալեռցիների շիրիմները։
Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում:Բուլինգը կարող է արտահայտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության տեսքով:
Բուլինգն ունի իր առանձնահատկությունները՝
Ուժերի անհավասար բաշխում
Բռնության կրկնվող բնույթ
Բուլինգից տուժում են բոլորը և բուլինգի առկայությունը վատ ձևով փոխում է մթնոլորդը:
Լինում է բուլինգի 5 տեսակ՝ հոգեբանական բուլինգ, ֆիզիկական , սեռական , կիբեր ,