ԳԱԶԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Նպատակը՝ 

ձևավորել միկրոմասնիկների չափերը, զանգվածները գնահատելու կարողություններ,
գազային օրենքների ուսումնասիրման միջոցով զարգացնել փորձարարական արդյունքներն ընդհանրացնելու, օրինաչափություններ տեսնելու, եզրահանգումներ կատարելու կարողություններ, զարգացնել գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում կիրառելու կարողություններ:

Կարողանալ սահմանել իդեալական գազի հասկացությունը, արտածել մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնական հավասարումը, մոլեկուլների քաոսային շարժման միջին կինետիկ էներգիայի բանաձևը:
Իմանալ իդեալական գազի օրեքները (Բոյլ-Մարիոտի, Գեյ-Լյուսակի, Շառլի) արտահայտող բանաձևերը, Մենդելեև-Կլապեյրոնի հավասարումը: Կարողանալ նկարագրել իդեալական գազի օրենքները լուսաբանող փորձեր, գազային օրենքները մեկնաբանել մոլեկուլային-կինետիկ տեսության տեսանկյունից, կատարել համապատասխան եզրահանգումներ, պատկերել գազային օրենքներն արտահայտող գրաֆիկները, բացատրել բացարձակ ջերմաստիճանի ֆիզիկական իմաստը:

Դասի ընթացք՝ 

Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ջերմաստիճանում կոչվում է իզոթերմ պրոցես։

Տրված քանակով գազի ճնշման և ծավալի արտադրյալն իզոթերմ պրոցեսում հաստատուն է։

pV=const ,երբ m=const ,t=const  (Բոյլ-Մարիոտի օրենքի գրաֆիկական պատկերումը)

2

Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես։

Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից կախված փոփոխվում է գծային օրենքով։

ΔV=α V0t, V=V0 (1+αt), α =1/2730 C

Բոլոր գազերը 10C-ով իզոբար տաքանալիս իրենց ծավալը մեծացնում են 00C-ում ունեցած ծավալի 1/273 մասի չափով.

Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ծավալի դեպքում կոչվում է իզոխոր պրոցես։

ΔP=α P0t, P=P0 (1+αt), α =1/2730 C

Իդեալական գազ կոչվում է այն համակարգը, որի մասնիկների միջև ձգողության ուժերը բացակայում են, իսկ վանողության ուժերը դրսևորվում են գազի մասնիկների բախումների ձևով: Իդեալական գազի մասնիկների չափերը ձգտում են զրոյի։

Այն սահմանային ջերմաստիճանը, որի դեպքում իդեալական գազի ծավալը հավասարվում է զրոյի, կոչվում է բացարձակ զրո ջերմաստիճան: Ըստ Ցելսիուսի սանդղակի, բացարձակ զրոն –2730C է: T=t+273

Ջերմադինամիկական համակարգի վիճակը բնութագրող պարամետրերի միջև կապը կոչվում է վիճակի հավասարում։

Տրված քանակով իդեալական գազի ճնշման և ծավալի արտադրյալի հարաբերությունը գազի բացարձակ ջերմաստիճանին հաստատուն մեծություն է և կախված չէ գազի վիճակից։

PV/T = const, m=const

Գազային օրենքներ

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

  1. Տալ ջերմադինամիկական պարամետրերի սահմանումը։
  2. Բերել մակրոսկոպական համակարգի օրինակ և նշել նրա վիճակը բնութագրող պարամետրերը։
  3. Տալ ջերմադինամիկական պրոցեսի սահմանումը։
  4. Սենյակի ջերմաստիճանը 68° F է։ Այն արտահայտել C-ի աստիճաններով։
  5. Որ պռոցեսսն է կոչվում  իզոթերմ։
  6. Ձևակերպել Բոյլ-Մարիոտի օրենքը։
  7. Դուք ուռեցրել եք ձեր այտերը։ Այդ դեպքում բերանում օդի թե ծավալը, թե ճնշումը մեծացել են։ Այդ փաստն արդյո՞ք չի հակասում Բոյլ-Մարիոտի օրենքին։
  8. Ձևակերպել Գեյ-Լյուսակի օրենքը։
  9. Ձևակերպել Շառլի օրենքը։
  10. Բնակարանը ջեռուցելիս օդի ճնշումը չի փոփոխվում։ Այդ փաստն արդյո՞ք չի հակասում Շառլի օրենքին։
  11. Ինչպե՞ս կարելի է իրականացնել իզոթերմ, իզոբար և իզոխոր պրոցեսները։
  12. Տալ իդեալական գազի սահմանումը։
  13. Ե՞րբ կարելի է իրական գազն անվանել իդեալական։
  14. Ինչի՞ է հավասար բացարձակ 0 ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով։
  15. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի բացարձակ 0 ջերմաստիճանը։
  16. Գրել բացարձակ Կելվինի և Ֆարենհայթի սանդղակների կապն արտահայտող բանաձևը։
  17. Գրել իդեալական գազի վիճակի հավասարումը։
  18. Գրել Կլապեյրոնի հավասարումը։
  19. Ինչի՞ է հավասար ունիվերսալ գազային հաստատունը։
  20. Իդեալական գազի ճնշումն ինչպե՞ս է կախված գազի զանգվածից։
  21. Իդեալական գազի վիճակի հավասարումից ստանալ Բոյլ-Մարիոտի, Գեյ-Լյուսակի և Շառլի օրենքների բանաձևերը։
  22. Բոլցմանի հաստատունն արտահայտել մյուս ունիվերսալ հաստատունների միջոցով, գրել արժեքը։
  23. Տալ Գեյ-Լյուսակի օրենքի բացատրությունը մոլեկուլային կինետիկ տեսության տեսանկյունից։
  24. Տալ Բոյլ-Մարիոտի օրենքի բացատրությունը մոլեկուլային կինետիկ տեսության տեսանկյունից։
  25. Տալ Շառլի օրենքի բացատրությունը մոլեկուլային կինետիկ տեսության տեսանկյունից։
  26. Կախված է արդյո՞ք իդեալական գազի ճնշումը գազի տեսակից։
  27. Ինչու՞ հաստատուն ճնշման դեպքում տաք օդը թեթև է սառը օդից։
Design a site like this with WordPress.com
Get started