Design a site like this with WordPress.com
Get started

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 19

1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:

Այսինքն մարդը՝ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ տարիքից ունի ազատ խոսքի իրավունք, որը չպետք է անտեսվի, ոտնահարվի եւ քարկոծման ենթարկվի, այլապես նման քայլի համար օրենքը նախատեսորմ է պատիժ։

2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Սա մամուլի պահով ենթադրում է որ չպետք է ստել, միֆեր հորինել անձի կամ երեւույթի շուրջ, մնացյալ ամենինչ օրենքի սահմանումը․

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.

բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:

Սա ենթադրում է որ ամենինչում գոյություն ունի չափ, այդպիսով առաջացնել անհանգստություն, պանիկա հասարակության մեջ, չվտանգել պետության շահերը։