Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք (մարտի 20-25)

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

շնորհիվ ,անառիկ , երկու, միմյանցից , հարթության , որի վրա , շրջապատված , լեռների , հինավուրց, ոգուց բխող,  էր երևում, ամրոցում , միայն ․

  1. Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

կալվածք-դաստակերտ, անջատել –բաժանել , ձոր-կիրճ, ասպնջական- հյուրընկալ, թագավորական- արքունական, ապարանք-դղյակ, տանիք-ձեղուն, շոգ- տապ, լոկ-միայն

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

  • Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

Ֆեռեյրինայի վայրը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա…

Ու հիմա, նույնիսկ մարզանք էր անում, ամեն առավոտ վազում էր: Սպորտային հագուստ էր գնել և ամեն օր` նախքան սուրճը, դուրս էր գալիս վազելու: Տուն էր գալիս`երանության մեջ:
— Մի ընտիր բան եմ բացահայտել:
— Ի՞նչ:
— Թթվածի՜ն:
Բացարձակ հրաժարվեց քաղցրից. հենց ինքը, և սկսեց որոշ դեպքերում մեծ բծախնդրություն ցուցաբերել: Կնոջ հետ քայլում էր հրապարակում, երբ հանկարծ կռացավ մի երեխայի գլուխը շոյելու: Կինը նույնիսկ զարմացավ. ճիշտ է, ամուսինը երեխաներ սիրում էր, բայց դա երբեք ցույց չէր տալիս: Այդ պահին, ամուսինն ուղղվեց ու կնոջ թևից ձգելով` ստիպեց արագացնել քայլերը:
— Գնացինք:
— Ինչո՞ւ ես այդպես շտապում:
— Գողացա երեխայի սառնաշաքարը: Գնանք այստեղից:
Բայց արդեն ուշ էր. երեխան աղմուկ էր բարձրացրել, ստիպված եղան դիմակայել վրդովված մայրերի ու հայրերի բանակին, և նա հարկադրաբար վերադարձրեց սառնաշաքարը:
Հիմա հյուրասենյակի կենտրոնում փորի մկանների մարզանք էր անում: Շարունակ նայում էր հայելու մեջ, շոյում էր փորն ու հարցնում.
— Փոքրացել է, չէ՞: Չի՞ փոքրացել:
Իրականում փորը փոքրացել էր: Դա կնոջն այնքան հետաքրքրեց, որ առանց ամուսնու գիտության, գնաց նրա նոր բժշկի մոտ: Անհրաժեշտ էր իմանալ, թե ով է այդ հրաշքի հեղինակը: Բժիշկն ասաց, որ ոչ մի հրաշք էլ չկա: Երբ կինը հարցրեց՝ ինչպե՞ս է բժշկին հաջողվել համոզել իր ամուսնուն նիհարել (ինչը դեռ ոչ ոքի չէր հաջողվել) բժիշկը ժպտաց ու ասաց.
— Ֆեռեյրինյայի վայրով:
Պատմեց, որ նոր հիվանդին առաջին խորհուրդները տալիս՝ հենց այնպես հարցնում է, թե արդյոք նա ճանաչում է Ֆեռեյրինյային: Ո՞չ: Դե, իմացե՛ք, Ֆեռեյրինյան գտնվում է մի վայրում, ուր ամեն շաբաթ` հանգստյան օրերին, մի խումբ ընկերների ու մի քանի կանանց հավաքում է այնտեղ: Ֆեռեյրինյան շատ կանանց է ճանաչում՝ մոդելներ, միսսեր, նշանավոր կանայք և այլն: Ու ամեն շաբաթվա հանգստյան օրերին, ինչպես Ֆեռեյրինյան է ասում, «Ոսկու տենդ» է սկսվում… Կանայք դուրս են գալիս վազելու Ֆեռեյրինյայի դաշտում, իսկ տղամարդիկ` նրանց հետևից: Ով բռնում է կանանցից որևէ մեկին, գիշերը նրա հետ է անցկացնում: Ամենաարագ վազողներն ամենագեղեցիկներին են բռնում: Ամենաչաղերն ու վատ ֆիզիկական վիճակում գտնվողները ոչ մեկին էլ չեն բռնում: Հիվանդը ցանկանո՞ւմ է դառնալ Ֆեռեյրինյայի ընկերների խմբի անդամ. դրանից հեշտ բան չկա, բժիշկը կծանոթացնի: Բայց, նախքան այդ, անհրաժեշտ է նիհարել: Լավ ֆիզիկական վիճակում լինել` Ֆեռեյրինյայի վայրում անհաջողությունից խուսափելու համար: Հենց հիվանդը պատրաստ լինի, բժիշկը խոստանում է նրան ներկայացնել Ֆեռեյրինյային:
— Բայց, — հարցրեց կինը,- Ֆեռեյրինյայի վայրը իրոք գոյություն ունի՞:
— Ո՛չ վայրը, ո՛չ էլ Ֆեռեյրինյան գոյություն չունեն,- ասաց բժիշկը:
— Իսկ ի՞նչպես եք վարվում, երբ հիվանդն իրեն պատրաստ է զգում Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու:
Կինը մտածում էր ամուսնու մասին` կատաղության ու ցավի խառնուրդով: Ուրեմն, նա նիհարում է` Ֆեռեյրինյայի վայրում կանանց հետևից վազելու նպատակով. տխմարի մե՜կը… Բայց ի՜նչ հուսախաբություն կապրի` իմանալով, որ նման վայր գոյություն չունի, խեղճ ամուսի՜ն…
-Գիտե՞ք, զավեշտականն այն է,- ասաց բժիշկը,- որ մինչև այսօր իմ հիվանդներից ոչ մեկը չի դիմել՝ Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու խնդրով: Ես ասում եմ. «Կարծում եմ, դուք պատրաստ եք Ֆեռեյրինյայի վայրը գնալու», կամ՝ «Վաղը, ձեզ կծանոթացնեմ Ֆեռեյրինյայի հետ»: Սակայն ոչ ոք իրեն դեռ պայմաններին պատրաստ չի համարում. միշտ ուզում են մի քիչ էլ պարապել:
— Ի՜նչ ցեղ են,- ասաց կինը…
Եվ բժիշկը, ինքն էլ նույն ցեղից լինելով, ստիպված եղավ համաձայնել.
— Ի՜նչ ցեղ են: