Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք 8-րդ դասարան, մարտի 30-ապրիլի 10

1.Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը:Քանի որ Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Բոլոր հայերը ոտքի կանգնեցին և համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում:Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո ավարտվեց հաջողությամբ:Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, դրամը և
դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

2.Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ազգերին ճնշելու ցարական վարչակարգի քաղաքականությունը նոր ձևով արտահայտվեց ռուսաստանյան հեղափոխության ժամանակ։1905 թ նպատակներ տապալել Ռուսաստանին գլխավոր միապետությունը։Հայ-թաթարական բախումը սկիզբ է առել1905 փետրվարի 6-ին։Նիկոլ Դումանի գլխավորությամբ հակահարված տվեցին հակառակորդին։Բախումներ եղան Երևանում ,Բաքվում և Հայաստանի այլ գավառներում։Հայ-թաթարական բախումները շարունակեցին մինչև 1906 թ-ի Սեպտեմբերը։Այդ ժամանակ առաջին հեղափոխությունը անկում էր ապրում։

3.Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին/:

Ինքնապաշտպանության ղեկավարումն ՀՅԴ-ն իր ձեռքը վերցրեց։ Կռիվներում աչքի ընկան Համազասպը, Մուրադը,Սաքոն,Քեռին և ուրիշներ։Գործիչների նկատմամբ մահապատժի վճիռ կայացրեց դաշնակցությունը։Մահապատժի ենթարկվեց նաև գեներալ Դ. Ալիխանովը և ուրիշներ։Այդ ծանր ժամանակներում նրանց կողքին էր Հայոց եկեղեցին , չնայած հայերի կորուստը շատ մեծ էր։