• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):
Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի ՝նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ միքիչ զրույց անելու:
Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջինդդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ(որպեսզի) վերջին դդումները հավաքեն:
Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով(համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդականնախադասությամբ:
• Ադամը շնչասպառ վազում էր շուտ տեղ հասնելու համար։
• Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ դեպի տիեզերք թռիչք կատարելու նպատակով ի՞նչ նպատակով:
• Ամբողջ օրը շրջեցինք հանուն արդար ընտրությունների» ։
• Կանգնել էր պատուհանի տակ ՝կանգնած մարդուն հետևելու նպատակով
• Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ ներկայացումը դիտելու։
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից, մտածելովարդյունքի մասին:
Լարվածությունը-ենթակա
Թուլացնելու-ստորոգյալ
միջոցը -ենթակա
Հյուսելն է-
Մարդ-ենթակա
Կենտրոնանում է-ստորոգյալ
Թելի ու նախշի վրա
Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայականդարձվածներ:
• Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
• Անգլիայում հրատարակվել է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք գրել են ձախ ձեռքով:
• Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով:
• Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուսկածանները նրանց անծանոթ են ու երիկյուղալի:
• Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Կետադրի՛ր:
1. Եթե բոլորը քեզ նման մտածեին ,աշխարհն այսպիսին չէր լինի:
2. Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
3. Ինչ անելս չիմանալով ես լուռ շվարած նայում էի նրան:
4. Հարուստ մազերը փռվել էին ուսերին և թիկունքին նրան տալով գիշերային ոգու կերպարանք:
5. Սոնան ՝ձկնորսի դուստրը ,գլխիկոր մոտեցավ ,ցած իջավ նավակի մեջ ու նրանք սլացան ջրերի վրայով: