Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին ,սպիտակ։ Երբ գարուն է լինում ,տաքանում են Օրանջիայի քարերը ,և խլեզները՝ փորի մաշկը դեղին ,պառկում են տաք քարերի վրա ,լեզուները հանում։Այն ժամանակ ,երբ շեն էր Մանասի խրճիթը ,Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում ,վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started