Նախագիծ՝«Զատկական ձվի ֆիզիկան»: Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան
Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձեւավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների եւ ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երեւույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ եւ տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաեւ զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու եւ համապատասխան ձեւով ներկայացնելու հմտություններ:
- Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
- Ինչպես ստուգել՝ եփած է ձուն թե ոչ:
- Ինչպես ճիշտ խաշել ձուն:
- Որ երեւույթն է ընկած ձվի ներկման հիմքում եւ ինչպես է այն
արտահայտվում: Բացատրել: - Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
- Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
- Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ
խտության քանակության ստուգումը:
1.Ձվի թարմությունը կարելի է ստուգել ջրով։Բաժակի մեջ ջուր ենք լցնում և ձուն գցում մեջը
- Այն ձուն, որը կմնա ամանի հատակին, սակայն ուղղահայաց դիրք է ընդունում, ոչ այնքան թարմ է, սակայն դեռևս կարելի է օգտագործել:
- Իսկ այն ձուն, որը մնում է հատակին հորիզոնական դիրքով, ամենաթարմն է:
- Ոչ թարմ ձուն կորցնում է իր խոնավությունը, որի հետևանքով լցվում է օդով և դրանից էլ լողում է:
- Այս տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես ջրում ստուգել ձվի թարմությունը:

2.Ստուգելու համար այն եփված է թե ոչ , ուղակի պետք է հանել այն ջրից և պտտեցնել(սեղանի վրա), եթե լավ է պտտվում ապա ձուն եփված է, իսկ եթե ոչ ապա ձուն եփված չէ։
3.ճիշտ ձուն խաշելու համար պետք է՝
• 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք
• Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ
• Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի
• Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել
• Եթե ձուն թարմ է, ապա եփում ենք 3-4 րոպե ավելի
• Ձվի բութ հատվածում կա բարձիկ, որտեղ հավաքվում է օդը։ Եփվելու ընթացքում այդ օդի ճնշման հետևանքով կճեպը կարող է ճաքճքել։ Դրանից խուսափելու համար ասեղի օգնությամբ ծակում ենք բարձիկն ու դուրս ենք բերում օդը

4.Դիֆիուզիայի երևույթը։Երբ ձուն գցում ենք ներկված ջրի մեջ ՝մոլեկուլները ներթափանցում են կեղևի մեջ։

5.Չի կարելի որովհետև ձուն կպայթի։Ըստ գիտնականների՝ պայթյունը տեղի է ունենում այն բանի պատճառով, որ խաշած ձվի դեղնուցը ջուր է պարունակում, որը որը նախատեսվածից շատ է տաքանում, դրա գոլոշիացման պատձառով ձվի ներսում ստեղծվում է բարձր ճնշում, որի արդյունքում այն կարող պայթել:

6. Ներքևի մասը