Ընտանեկան նախագիծ՝Զատիկի ծեսը և քիմիան

Նպատակը՝

  1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
  2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
  4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար 

Ընթացքը մեկ շաբաթ
Սովորողներին առաջադրվող հարցեր՝

  • Բացատրել ծեսի իմաստը
  • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
  • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
  • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

1.Զատկի տոնի միջոցով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծուն։Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է։Սեղանին դրված է լինում խաշած ձու որը ներկում են կարմիր գույնի որը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։Դրված է լինում նաև չամիչով փլավ ,որը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։Հիմա սեղանին դնում են ռուսական թխվածք՝կուլիչ, բայց մինչև այդ դնում էին կաթնահունց։

2.Մենք ներկում ենք և’ գունավոր ներկերով և’ տորոնի արմատներով։

3.https://spravka.dobro-est.com/spravochnik/sokrashheniya/pishhevaya-i-himicheskaya-promyishlennost/pishhevyie-dobavki-e-1-krasiteli-opisanie-oboznachenie-i-rasshifrovki-pishhevyih-krasiteley.html այս սայտում ներքևը կա աղյուսակ որտեղ գրված է բոլոր բաղադրությունները և բերում են վնաս ,թե ոչ:

4.Այդ ներկերով որոնցով ներկում ենք կարող են անցնել հավկիթ և դա մեզ վնաս բերի։

5.Քիմիական բաղադրությունները ՝ սպիտակուց , երկաթ (դեղնուցի մեջ), կալցիում(կեղևի մեջ)

Դեռևս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ:

6.Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

·        Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

·        Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

·        Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

·        Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

·        Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

·        Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

·        Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

·        Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

·        Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

        Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:

·        Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

·        Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

· Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started